Համապարփակ խաղաղության պայմանագրի համար բանակցություններ են ընթանում, պետք է աջակցենք այս ամենին․ Չավուշօղլուն՝ Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա գործընթացների մասին

06.09.2022 16:12
926

Սեպտեմբերի 5-ին Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի և Ֆրանսիայի արտգործնախարարների հանդիպումը։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Մևլութ Չավուշօղլուն և Քեթրին Կոլոննան համատեղ մամուլի ասուլիս են տվել, որի ընթացքում Չավուշօլուն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա գործընթացներին. գրում է Tert.am-ը։

Թուրքիայի արտգործնախարարն ասել է, որ աշխատանքային ընթրիքի ժամանակ պատրաստվում է իր ֆրանսիացի գործընկերոջը տեղեկացնել Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող երկխոսության մասին։

Շեշտել է, որ ղարաբաղյան վերջին պատերազմից ու Ադրբեջանի հաղթանակից հետո կովկասյան տարածաշրջանում մնայուն խաղաղության և կայունության կարևոր հնարավորություն է ստեղծվել և դրա համար անհրաժեշտ է բոլորի աջակցությունը։

«Թե՛ Թուրքիայի ու Հայաստանի և թե՛ Ադրբեջանի ու Հայաստանի միջև երկխոսություն է ընթանում, աշխատանքները շարունակվում են։ Մասնավորապես համապարփակ խաղաղության պայմանագրի համար բանակցություններ են ընթանում։ Անհրաժեշտ է, որ այս ամենին աջակցենք»,- ասել է Չավուշօղլուն։

Ֆրանսիայի արտգործնախարարն էլ դրական է արձագանքել թուրք գործընկերոջ դիտարկումներին՝ ասելով.  «Տարածաշրջանում շատ լավ, դրական միջավայր է ձևավորվում։ Թուրքիայի և Հայաստանի միջև երկխոսությունն ավելանում է։ Իսկ դա շատ դրական է»։

 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22