ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Մեղրիի սահմանապահ ջոկատ

04.06.2021 18:26
5579

Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Սյունիքի մարզ այցելության շրջանակներում հունիսի 3-ին այցելել է Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության Մեղրիի սահմանապահ ջոկատ, ծանոթացել ծառայության պայմաններին, ինչպես նաև հարգանքի տուրք մատուցել Հայաստանում տարբեր տարիներին զոհված հերոս սահմանապահների հիշատակին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ֆեյսբուքյան էջը:

«Ռուսաստանյան դիվանագիտական առաքելության ղեկավարը եղել է Հայաստանի՝ ռուս սահմանապահների կողմից պահպանվող ամենահարավային՝ ՀՀ-ի, Իրանի և Ադրբեջանի սահմանների հատման կետում, այցելել է «Կարճևան» սահմանային անցակետ, ինչպես նաև հանդիպել է Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի հետ:

ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է նաև «Ագարակի պղինձ-մոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, որը տարածաշրջանի խոշորագույն հարկատուներից ու գործատուներից է: Կոմբինատի տնօրեն Անդրեյ Սինյակովը, ներկայացնելով ձեռնարկության ընթացիկ գործունեությունը, հայտնել է իրականացվող բնապահպանական միջոցառումների և այս տարվա հունիսի վերջին կոմբինատի՝ ամբողջապես փակ ցիկլով ջրօգտագործման անցնելու մասին, ինչը պրակտիկորեն բացառելու է շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը: Ձեռնարկության ղեկավարը պատմել է նաև տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղվող աջակցության ու սոցիալապես նշանակալի ծրագրերի իրականացման մասին», - նշված է հաղորդագրության մեջ:  

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02