Համաշխարհային համաժողովը Հայաստան կբերի ՏՏ հսկաների՝ Google-ի, Amazon-ի և Facebook-ի պատասխանատուներին

01.02.2019 17:03
1171

Հայաստանում հոկտեմբերի 6-9-ն անցկացվելիք «Տեղեկատվական  տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով»-ին մասնակցություն են ունենալու Google-ի, Amazon-ի և Facebook-ի ղեկավարությունները: Վկայակոչելով «Սպուտնիկ-Ղազախստանը»-ը, այս մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ով Ալմաթիում մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից առաջ անցկացվող «Թվային օրակարգը գլոբալիզացիայի դարաշրջանում . Եվրասիական նորարարական էկոհամակարգ» համաժողովին։

«Ուզում եմ բոլոր ցանկացողներին հրավիրել այս լուրջ միջոցառմանը. հոկտեմբերի 6-9-ը Երևանում կկայանա «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը»: Կլինեն Google-ի, Amazon-ի և Facebook-ի և այլ ընկերությունների ղեկավարություններ: Հետաքրքիր հարթակ կլինի մեր հերթական հանդիպման համար»,-ասել է Գրիգորյանը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Երևան է հրավիրել նաև Ալմաթիում «Թվային օրակարգը գլոբալիզացիայի դարաշրջանում 2. Եվրասիական նորարարական էկոհամակարգ» համաժողովի մասնակիցներին:

Երևանում կկառուցվի նաև «Ինժեներական քաղաք», որը պատրաստ կլինի 2020թ. փետրվարին:

Համաժողովը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի միջազգային խոշոր միջոցառում է, որն իր շուրջն է համախմբում ՏՏ ոլորտի տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներին, վերազգային կազմակերպությունների, համալսարանների և գիտահետազոտական կենտրոնների ղեկավարներին, հասարակական կառույցների ներկայացուցիչներին: Համաժողովը Հայաստանում անցկացնելու մասին համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանում դեռ 2015թ-ին:
Համաժողովն անցկացվում է 1978 թվականից` երկու տարին մեկ անգամ:
 
armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40