Համաշխարհային հայկական կոնգրեսը եւ Ռուսաստանի հայերի միությունը պահանջել են Փաշինյանի հրաժարականը

25.11.2020 22:16
1759

Համաշխարհային հայկական կոնգրեսը եւ Ռուսաստանի հայերի միությունը պահանջել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

«Նոյեմբերի 24-ին Երեւանում Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությամբ տեղի է ունեցել կլոր սեղան՝ կոնգրեսի եւ ՌՀՄ-ի նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանի նախագահությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում ստեղծված հետպատերազմյան իրավիճակի հետ կապված հարցեր, որոնց թվում են՝ ազգային միասնության եւ արժանապատվության վերականգնումը, ճգնաժամի հաղթահարման մեխանիզմների մշակումը, զոհված եւ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին, վիրավորներին եւ հաշմանդամներին, փախստականների ընտանիքներին օգնությունը, համավարակի հետեւանքների մեղմացումը, Հայաստանի լիարժեք գործունեությունը միջազգային ոլորտում վերականգնելը` արտաքին քաղաքական գերակայությունների հստակ սահմանմամբ եւ այլն:

Կլոր սեղանի աշխատանքներին մասնակցել են հայ մտավորականության կարկառուն ներկայացուցիչներ՝ գիտության, կրթության, մշակույթի, հասարակական-քաղաքական ոլորտի գործիչներ, հայտնի ռազմական առաջնորդներ, դիվանագետներ, ոչ անտարբեր քաղաքացիներ, որոնք մտահոգված են տեղի ունեցող իրադարձություններով եւ Հայաստանի, Արցախի ու մեր ժողովրդի հետագա ճակատագրով:

«Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ռազմական գործողություններն ավարտվեցին, բայց պայքարը դեռ նոր է սկսվում: Ավելին, այն թեւակոխել է նոր, ավելի ճակատագրական ու պատասխանատու փուլ»,- իր խոսքում ասել է Արա Աբրահամյանը:

Հանդիպման մասնակիցները համոզմունք են հայտնել, որ չնայած երկրում առկա ծանր իրավիճակին, երկրում տիրող անորոշությանը, մտքի եւ գործողությունների խառնաշփոթին, անհրաժեշտ է միավորել առկա հայրենասիրական մտավոր եւ բիզնես ներուժը, որը միշտ եղել է եւ կա, որպեսզի ամփոփելով բոլոր առաջարկությունները՝ միասնական ճանապարհային քարտեզ ներկայացվի` դրա իրականացման փուլային պլանով:

Հանդիպման բոլոր մասնակիցները երկրի եւ հայ ժողովրդի ապագան կապում են բացառապես Հայաստանի եւ Արցախի էվոլյուցիոն եւ առաջադեմ զարգացման հետ: Միեւնույն ժամանակ, ակնհայտ է, որ առկա իրավիճակից դուրս գալու համար ստանդարտ լուծումներ չկան:

Անմիջական փաթեթային լուծման անհրաժեշտություն են պահանջում ներքին եւ արտաքին քաղաքական խնդիրները, որոնք կապված են Արցախի եւ Հայաստանի հետպատերազմյան ճակատագրի եւ զարգացման, Սփյուռքի ներուժի համախմբման եւ արդյունավետ օգտագործման, մարդասիրական գործունեության, կորոնավիրուսի դեմ պայքարի եւ այլնի հետ:

Ստեղծված իրավիճակում Հայաստանի վարչապետը պետք է հրաժարական տա, եւ անհրաժեշտ է սահմանադրական ճանապարհով ընտրել նոր վարչապետ եւ իրավասու կառավարություն:

Ճգնաժամային շրջանի կառավարությունը կարող է ղեկավարել միայն այն առաջնորդը, որը ոչ միայն կհայտարարի եւ կհիմնավորի ճանապարհային քարտեզը, այլ նաեւ կներկայացնի յուրաքանչյուր կետի փուլային իրականացման ժամկետը (պատասխանատվություն է կրելով հնարավոր ձախողման համար), ինչպես նաեւ, որ հատկապես կարեւոր է, իրականացման մեխանիզմները եւ ֆինանսավորման աղբյուրները:

Մեկ տարվա ընթացքում նոր կառավարությունը պետք է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստի:

Այսուհետ հասարակության մեջ չպետք է տեղ լինի ատելության եւ փոխադարձ անվստահության, կործանարար սեւ-սպիտակ բաժանարար գծերի համար:

Հասարակության մեջ ակնհայտ պահանջ կա իրազեկ, հայրենասեր առաջնորդի, ով երկրի ներսում եւ նրա սահմաններից դուրս հեղինակություն է վայելում, կապված չէ կուսակցական եւ կլանային շահերով, եւ որի հետեւում կա իրական գործերի բեռ ու անցած համոզիչ ուղի:

Մենք պարտվեցինք ճակատամարտում, բայց ոչ մարտում: Վերջին տասնամյակների ճիշտ եզրակացություններն ու դասերը, մասնավորապես, Արցախյան վերջին պատերազմը, ազգային առաջնորդի եւ կառավարության դրական օրակարգի շուրջ միավորումը, իրական գործերի եւ գործողությունների հետ զուգակցված, մենք վստահ ենք, որ կարող են վերադարձնել մեր հավատը սեփական ուժերի նկատմամբ եւ վերածնել մեր երկիրը»:

news.am

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08