Համաշխարհային շուկայում նորից գնաճ է նկատվում. Հայաստանն անմասն մնալ չի կարող. ԿԲ նախագահ

04.05.2021 17:05
1193

Մարտին Գալստյանը վստահեցնում է, որ կարճաժամկետ հատվածում կարող է որոշակի գների աճ լինել, սակայն միտված են բալանսավորել իրավիճակը։

Համաշխարհային շուկայում այժմ 80 տոկոս գնաճ կա ձեթի և յուղերի ոլորտում, 40 տոկոս շաքարավազի գների աճ է նկատվում, ինչպես նաև գնաճ կա կաթնամթերքի, հացահատիկի ոլորտում։ Տեղեկությունը հայտնեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը` այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ` անդրադառնալով Հայաստանում գրանցված գնաճին։

«Այդ գները մենք` որպես փոքր ներմուծող երկիր, չենք կարող անտեսել։ Մենք չունենք ներքին արտադրությունը, որն ուղղված է բացառապես ներքին սպառողին, հետևաբար ապրանքները ներմուծում ենք գնաճով։ Սրան գումարած` փոխարժեքի որոշակի տատանողականությունը։ Այստեղ, սակայն, հետաքրքիր ֆենոմեն կա` գները բարձրանում են փոխարժեքին զուգընթաց, բայց երբ փոխարժեքը որոշակիորեն նահանջում է նախկին մակարդակին, գներն ավելի դանդաղ են իջնում»,–ասաց Գալստյանը` հավելելով, որ այստեղ որոշակի անելիք կա, սակայն սա միջազգային ֆենոմեն է։

Նրա խոսքով` հիմա համաշխարհային շուկայում նորից նկատվում է գների աճ` նախ եվրոպական երկրներում և ԱՄՆ–ում պայմանավորված լավատեսական տնտեսական աճի սպասումներով։ Այսինքն` կորոնավիրուսի հաղթահարումից հետո ակնկալում կա, որ տնտեսությունն ավելի լավ է զարգանալու։

«Մեր խնդիրը ոչ թե յուղերի գների սահմանափակումն է կամ ազդեցությունը դրանց վրա, այլ այս գների բարձրացման արդյունքում խելամիտ քաղաքականություն վարելը։ Այսինքն` տոկոսադրույքները չբարձրացնենք այնքան, որ սպառումն ընդհանրապես վերանա, սակայն, մյուս կողմից, չենք էլ կարող դա անտեսել։ Ուստի, փորձում ենք մարդկանց հասցնել այն հիմնական ուղերձները, որ կարճաժամկետ հատվածում կարող է որոշակի գների աճ լինել, սակայն մենք միտված ենք բալանսավորել իրավիճակը»,–ասաց Գալստյանը։

Նա հավելեց նաև, որ պետք է այնպես անեն, որ զսպելով գնաճը, տնտեսական անկում չունենանք։


armeniasputnik.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40