Համատեղ ծրագիրը կնպաստի կենսաբազմազանության պահպանությանը եւ պահպանվող տարածքների աջակցությանը

22.06.2016 16:22
2068

Մեկ տարի է, ինչ Սյունիքում գործում է «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) նախագիծը, որն իրականացնող թիմի ղեկավար Ռամազ Գոխելաշվիլին նախ տեղեկացնում է, որ ծրագրի ղեկավարումը ստանձնել է այս տարվա փետրվարից: Ծրագիրը հետապնդում է երկու համարժեք, իրար փոխլրացնող նպատակ՝ Սյունիքում գտնվող յոթ պահպանվող տարածքների բնական պաշարների պահպանության եւ այդ տարածքների կառավարման բարելավում՝ առանց տեղի բնակչության ապրուստի վրա բացասական ազդեցության եւ պահպանվող տարածքներին մերձակա գյուղական համայնքների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավում՝ առանց կենսաբազմազանության վրա բացասական ազդեցության:

«Բնության պահպանում չի նշանակում ցանկապատ դնել, այլ ենթադրում է նախեւառաջ օգտվել բնական պաշարներից: Մենք դեմ չենք, որ մարդիկ խելամիտ օգտվեն բնական պաշարներից: Եթե հետադարձ հայացք նետենք, կտեսնենք, որ մեր նախնիները միշտ օգտվել են բնական պաշարներից եւ պահպանել բնությունը: Բնությունից օգտվել չենք արգելում, բայց պիտի այնպես անել, որ բնական պաշարները բավականացնեն նաեւ հետագա սերունդներին», - հավաստիացնում է մեր զրուցակիցը եւ ավելացնում, - խորհրդային տարիներին պահպանվող տարածքներին այլ աչքերով էինք նայում, մենք ցանկանում ենք միջազգային չափանիշներով կառավարել, իսկ այդ փորձը չունենք, դրա պակասը լուրջ խնդիր է, նաեւ ենթակառուցվածների բացակայության, տեխնիկական սարքավորումների խնդիր կա, որոնք պետք են անհրաժեշտ գործառույթներ կատարելու համար: Նաեւ մարդկանց գիտակցական մակարդակը պիտի բարձրացնել շրջակա միջավայրի պահպանության, բնական ռեսուրսների օգտագործման առումներով:

Այս համատեքստում նա նշեց, որ ծրագրի հաջող իրականացման երաշխիքներից մեկը մարզային եւ տեղական իշխանությունների հետ համաձայնեցված աշխատանքն է: Նաեւ չի թաքցնում, որ ծրագիրն ընդհատումներով սկսվեց, փաստորեն հարկ եղավ հանդիպումներ կազմակերպել տեղական իշխանությունների, պետական գերատեսչությունների, տարբեր նախարարությունների հետ: Մարդիկ կային, ովքեր տարբեր պատկերացումներ ունեին ծրագրի վերաբերյալ, այժմ այդ ամենը, կարծես, հարթվել է:

Ռամազ Գոխելաշվիլու թիմին ընդունել են Սյունիքի մարզպետարանում, քննարկել փոխադարձ շահագրգռություն ներկայացնող հարցեր, աշխատանքային հանդիպում է եղել Կապանի «Օրհուս» բնապահպանական կենտրոնում, որին մասնակցում էին հասարակական կազմակերպությունների ղեկավարները: Թիմի ղեկավարի ներկայացմամբ՝ ծրագրի վերջնական նպատակը կենսոլորտային պահպանավայրի ստեղծումն է եւ համատեղ կառավարումը (պետական մարմիններ, տեղական ինքնակառավարման մարմիններ եւ քաղաքացիական հասարակություն): Մանրամասնվել են ծրագրի առանձին ուղղություններ:

Մարտ ամսին ՀՀ-ում էր KfW բանկի բնապահպանական ծրագրերի ղեկավար Անդրեաս Վետցելը, այցի շրջանակում գերմանացի պաշտոնյան եղել է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրում՝ ծանոթանալու Հայաստանի պահպանվող տարածքներում աջակցման ծրագրի իրականացման ընթացիկ վիճակին, գնահատելու համար համատեղ իրականացումը, ծրագրի արդյունքներն ու հեռանկարները, համոզմունք հայտնել, որ ծրագիրը մոտ ապագայում կունենա իր ցանկալի արդյունքը:

Ինչ վերաբերում ծրագրի շրջանակներում համայնքներում իրականացվող սոցիալ-տնտեսական միջոցառումներին՝ Ռ.Գոխելաշվիլին փոխանցեց, որ հուլիս-օգոստոս ամիսներին 160 հազար եվրոյի ներդրում կարվի մարզի համայնքներում, որոնք գտնվում են պահպանվող տարածքների սահմանագծում: «Մենք համայնքներին տրամադրելու ենք յուրաքանչյուրին հինգ հազար եվրո, նրանք են որոշելու, թե որ հիմնախնդիր լուծելու համար կծախսեն այդ գումարը: Համայնքներն ավելի հստակ գիտեն իրենց հիմնախնդիրները, մենք նրանց փոխարեն չենք որոշելու: Մոտ երեք միլիոն եվրո կհատկացվի համայնքների սոցիալ-տնտեսական հարցերի լուծման նպատակով, եւ գումարը կհատկացվի առանց միջնորդների, առանց մասնավոր ֆիրմաների, դա ավելի լուրջ կլինի: Իսկ թե ինչ խնդիրների լուծման համար կօգտագործվի գումարը, դա համայնքի կամքն է»: «Սյունյաց երկրին» հետաքրքրում էր, թե թիմի ղեկավարն ինչպես է գնահատում տեղական կառույցների, ընդհանրապես Սյունիքի բնակչության վերաբերմունքը բնության հանդեպ. «Մարդկանց սրտացավ վերաբերմունքը բնության հանդեպ ինձ զարմացրել է, զգում եմ, որ մարդիկ այն համոզմունքն ունեմ, որ բնությունն այնպիսի ազգային հարստություն է, ինչպիսին մշակութային ժառանգությունն է: Եվ այդ պատկերացումն ունեն եւ գյուղական համայնքի, եւ Կապանի, Մեղրու բնակիչները: Պարզապես հպարտանում են, որ բնությունն իրենց նախնիների կողմից ժառանգվել է իրենց, նրանք էլ մտածում են, որ այդ բնությունը պիտի պահպանեն իրենց սերունդների համար»:

«Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» նախագիծը գործում է Գերմանիայի Դաշնության համաձայնագրի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության ու գերմանական վերակառուցման ու զարգացման բանկի (KfW) միջեւ ստորագրված համաձայնագրի հիման վրա, ընդ որում՝ ծրագրի հիմնադրամի 80 տոկոսը հատկացրել է Գերմանիայի Դաշնությունը, 20 տոկոսը՝ Հայաստանի կառավարությունը: Ծրագրի արժեքը 8 միլիոն 250 հազար եվրո է:

Ռամազ Գոխելաշվիլին հայտնեց, որ ծրագրում հայ մասնագետների պրոֆեսիոնալ թիմ է հավաքվել, ինչ վերաբերում է իրեն, Թբիլիսիից է, բարձրագույն կրթություն է ստացել Միացյալ Նահանգներում, աշխատել է ասիական երկրներում, Կովկասում՝ նույնպես, տարածաշրջանային գրասենյակ է ղեկավարել, որ միջազգային չափանիշներ էր մշակում պահպանվող տարածքների կառավարումը բարելավելու ուղղությամբ: Իր փոխանցմամբ՝ դեռ ուսանողական տարիներից զբաղվել է պահպանվող տարածքների հիմնախնդիրներով եւ բարձր կուրսերում սովորելիս աշխատել է այդ բնագավառում:
«Ինձ համար շատ կարեւոր է աշխատել զանգվածային լրատվամիջոցների հետ, քանզի ԶԼՄ-ներն անփոխարինելի դեր են խաղում հասարակության զարգացման գործում, եւ բնապահպանները, եւ լրագրողներն այդ առումով գործընկերներ են, ձեր եւ մեր գործառույթները համընկնում են», - հրաժեշտից առաջ ասաց Սյունիքի բնության հիմնախնդիրներով մտահոգ Ռամազ Գոխելաշվիլին:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց

14.03.2026 01:03

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 22:46

Իրանը պատերազմի սկզբից ի վեր ամենահզոր հարձակումն է իրականացրել

13.03.2026 21:23

Իրանը Հայաստանից ստացել է բազմաթիվ աջակցություններ. ՀՀ-ում Իրանի դեսպան

13.03.2026 20:02

Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ․ Կարեն Կարապետյան

13.03.2026 19:50

Այն ժամկետը, որով խնդրում են երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը, ուղիղ միջամտություն է քաղաքական պրոցեսներին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 19:36

Իրանի վրա ամերիկա-իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է առնվազն 1444 մարդ

13.03.2026 17:14

⁠⁠Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը. Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանին

13.03.2026 16:58

Իրանում ամերիկա-իսրայելական հարվածներից ավելի քան 24 500 քաղաքացիական օբյեկտ է վնասվել. Կարմիր մահիկ

13.03.2026 16:52

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

13.03.2026 16:48

Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի գյուղատնտեսական նշանակության հողերը դարձնել 100 տոկոսով ոռոգելի․ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրի և հողի կառավարման ոլորտում ինստիտուցիոնալ վերափոխումների հեռանկարները

13.03.2026 16:41

ԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանը

13.03.2026 14:34