«Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը կատարում է ՀՀ-ի հետ կնքված կոնցեսիոն պայմանագրի բոլոր կետերը. Բելոզյորով

01.09.2026 17:02
358

««Ռուսական երկաթուղիները» (ՌԵ) կատարում են Հայաստանի հետ կնքված կոնցեսիոն պայմանագրի բոլոր կետերը և բաց են տարբեր հարցերի ու առաջարկների շուրջ երկխոսության համար»:

Այս մասին «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովը:

Նա նշել է, որ ՌԵ-ն մշտական կապի մեջ է հայկական գործընկերների հետ և չափազանց պատասխանատու է վերաբերվում պայմանագրի բոլոր դրույթների կատարմանը: 

Բելոզյորովի խոսքով՝ առաջանում են տարբեր հարցեր և առաջարկներ, որոնք համատեղ քննարկվում են, և դրանց վերաբերյալ նախանշվում են համապատասխան գործողություններ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ երկաթուղին Հայաստանի սեփականությունն է, ընդամենը գտնվում է ռուսական երկաթուղիների կառավարման ներքո»: 

«Մենք հարգանքով ենք վերաբերվում ՌԴ-ին ու նրա շահերին, բայց Հայաստանի երկաթուղին ռուսական կառավարման ներքո լինելու պատճառով մենք հիմա կանգնած ենք Հայաստանը միջազգային երկաթուղային ցանցին ինտեգրելու պատմական այս հնարավորությունը կորցնելու վտանգի առաջ։

Մենք չենք կարող մեզ թույլ տալ կորցնել այդ պատմական հնարավորությունը։ ՌԴ մեր գործընկերներին խնդրում ենք ճկունություն ցուցաբերել և կոնցեսիայի իրավունքը վաճառել ՀՀ-ի և ՌԴ-ի համար ընդունելի երրորդ երկրի»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը հայտարարել է, որ կան մի քանի հնարավոր տարբերակներ՝ Ռուսաստանից ՀԿԵ-ի (Հարավկովկասյան երկաթուղու) կոնցեսիայի փոխանցման հարցը լուծելու համար:

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21