Համացանցում է Հայաստանի ու Արցախի մասին պատմող CNN-ի ֆիլմ

22.05.2018 17:03
1445

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համացանցում է Հայաստանի եւ Արցախի մասին պատմող CNN-ի հաղորդավար Էնթոնի Բուրդենի կողմից նկարահանված ֆիլմի ամբողջական տեսագրությունը: Ֆիլմը ցուցադրվել է մայիսի 20-ին՝ «Անծանոթ տեղանքներ. Հայաստան» հաղորդման շրջանակներում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ֆիլմը պատրաստվել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի եւ Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարության աջակցությամբ:

Ֆիլմի նկարահանման ողջ ընթացքում նրան ուղեկցում է հայտնի հայ երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը, ով կիսվում է Հայաստանի, հայոց պատմության ու հայկական խոհանոցի մասին իր գիտելիքներով: Ֆիլմում հեղինակ Բուրդենն անդրադառնում է Հայոց ցեղասպանությանը, 1988 թվականի երկրաշարժին, արցախյան պատերազմին, Հայաստանի՝ հարեւանների հետ ունեցած հարաբերություններին, լինում Հայաստանի ու Արցախի գեղատեսիլ վայրերում: Նա համտեսում է հայկական խոհանոցի տարբեր ավանդական կերակրատեսակներ:

Մանրամասները՝ տեսանյութում:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40