ԿԸՀ որոշման բեկանում կամ վերաքվեարկություն. ԲՀԿ–ի փաստաբանական թիմը առաջարկներ ներկայացրեց

12.06.2026 14:40
363

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության փաստաբանական թիմը մի քանի տարբերակ է առաջարկում 2 ընտրատեղամասում ԿԸՀ 2 որոշում անվավեր ճանաչելու վերաբերյալ։

 «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փաստաբանական թիմը սկսել է վիճարկել 2 ընտրատեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ ԿԸՀ որոշումները։ Այս մասին ԲՀԿ անդամների ասուլիսի ժամանակ լրագրողներին ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։

Նշենք, որ հունիսի 11-ին` ուշ երեկոյան, ԿԸՀ–ն որոշում կայացրեց անվավեր ճանաչել թիվ 10/51 և 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։ Այսպիսով` ԲՀԿ–ն ընդհանուր առմամբ կորցրեց 213 ձայն ու խորհրդարանի անցողիկ 4 տոկոսը հաղթահարելու շանսերն ավելի քչացան։

«Խախտում է եղել, այն եղել է բոլորի աչքի առաջ, արձանագրվել է, բայց պատկան մարմինների կողմից լռություն է, կառավարության անդամներն էլ խնդիր չեն տեսնում։ Եվ դա տեղի է ունենում այնքան ժամանակ, երբ պարզ է դառնում, որ վերահաշվարկի արդյունքում 3 ընդդիմադիր ուժ անցնում է ԱԺ։ Հենց այդ ժամանակ ԿԸՀ–ն արձանագրում է խախտում ու դրա հիման վրա անվավեր անում 2 ընտրատեղամասի արդյունքները։ Այս պահին աշխատում ենք այս որոշումների բողոքների վրա, ակնկալում ենք, որ պետք է որոշումները բեկանվեն կամ էլ վերաքվեարկություն լինի 2 ընտրատեղամասում կամ ամբողջ Հայաստանում»,– նշեց Օրբելյանը։

 

Armenia Sputnik

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25