Համացանցում հրապարակվել է Գանձակի հայերի ջարդերի և ինքնապաշտպանության մասին փաստագրական ֆիլմ

05.03.2021 18:39
4036

Գանձակի հայերի ջարդերից և ինքնապաշտպանությունից 33 տարի անց համացանցում հրապարակվել է  այդ իրադարձությունների մասին պատմող կարճ փաստագրական ֆիլմ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ ժամանակ Ադրբեջանի ԽՍՀ կազմում գտնվող Կիրովաբադի (Գանձակ) իրադարձությունների վերաբերյալ ներկայացվել են ինչպես արխիվային տեսանյութեր և ձայնագրություններ, այնպես էլ՝ ականատեսների վկայություններ: Աշխատանքները տարվել են 2019-2021 թթ.:

 Դեպքերի մասին պատմում են Գանձակի հայերի ինքնապաշտպանության ղեկավարներից Գրիշա Օգանեզովը և «Գանձակ» ինքնապաշտպանական կոմիտեի հիմնադիր-անդամներից Ջուլիետա Վերդյան-Երեմյանցը:

Ֆիլմի սկզբում ներկայացվում է արխիվային ձայնագրություն, որտեղ ջարդերի օրերին հայկական ինքնապաշտպանական մարմնի կողմից Գանձակի հայկական թաղամասում ձերբակալված ադրբեջանցի ջարդարարներից մեկը պատմում է, թե ինչպես են իրենց «աշխատանքները» համակարգել Կիրովաբադի ագրարային համալսարանի ադրբեջանցի դասախոսները, ինչպես են իրենց քայլերին օժանդակել ադրբեջանցի ոստիկանները և այլն:

Փաստագրական ֆիլմը կարելի է դիտել հետևյալ հղմամբ: Առկա են նաև ռուսերեն և անգլերեն ենթագրերով տարբերակները:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40