Համայնքապետ Մուրադ Սիմոնյանը գիտակցաբա՞ր, թե՞ թյուրիմացաբար է շրջանցել «Սյունյաց երկրի» բարձրացրած՝ իրեն ոչ հաճո հարցերը

02.06.2018 15:32
2008

Ինչպես արդեն հաղորդել ենք՝ հունիսի 1-ին Տաթեւի համայնքապետարանը տարածել է մի տեղեկանք, որով, ըստ էության, փորձել է պատասխանել «Սյունյաց երկիր» թերթում եւ syuniacyerkir.am կայքում 2018 թվականի ընթացքում բարձրացված հարցերին, որոնք առնչվում են Տաթեւ համայնքին:

Այդ ամենը, անշուշտ, կքննարկվի հունիսի 3-ին՝ բնակչության ներկայությամբ:

Սակայն Մուրադ Սիմոնյանին հիշեցնում ենք, որ հրապարակված տեղեկանքում լրատվամիջոցի բարձրացրած մի շարք կարեւոր հարցեր, այնուամենայնիվ, անտեսվել ու շրջանցվել են, որոնք ունեն հանրային մեծ նշանակություն:

Ուստի եւ դրանք կրկին հիշեցնում ենք համայնքապետին՝ ակնկալելով պատասխան մեր հրապարակումների քննարկման ժամանակ: 

1. Ի՞նչ ասել է «Տաթեւ» հիմնադրամ, ովքե՞ր են նրա հիմնադիրները: Եթե համայնքը բաժնեմաս ունի այդ հիմնադրամում կամ համահիմադիր է, ապա պետք է հաշվետվություն ներկայացնել նրա ֆինանսական մուտքերի եւ ծախսերի վերաբերյալ: Հիմնադրամի ղեկավար կազմում կա՞ արդյոք համայնքապետի ընտանիքի անդամ:

2. Ինչի՞ համար են քրեական գործեր հարուցվել Մուրադ Սիմոնյանի՝ Տաթեւի գյուղապետ, ինչպես եւ Տաթեւ խոշորացված համայնքի ղեկավար աշխատելու ընթացքում, ի՞նչ հիմքերով են դրանք կարճվել:

Եթե չեք հիշում, ապա կարող ենք թեթեւակի հիշեցնել.

ա)քրեական գործ 32156917, մեղադրական հոդվածը՝  ՀՀ քր.օր.ի 315 պրիմ.2 (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չդադարեցնելը եւ դրա հետեւանքները չվերացնելը, ինչպես նաեւ ինքնակամ շենքերի շինությունների կառուցումը չդադարեցնելը եւ անօրինական կառույցները չքանդելը), կարճվել է 2017թ. հոկտեմբերի 26-ին:

բ)քրեական գործ 32150716, մեղադրական հոդվածը՝ ՀՀ քր.օր.ի 118 հոդված (ծեծը), նյութը մերժվել է 2016թ. մարտի 16-ին:

գ) քրեական գործ 32100714, մեղադրական հոդվածը՝ ՀՀ քր.օր.ի 314 մ1 (պաշտոնեական կեղծիք), կարճվել է 2014թ. ապրիլի 1-ին: 

3. Ի՞նչ հիմքերով է կարճվել ոռոգման համակարգի խողովակներն ապամոնտաժելու Գորիսի ոստիկանության սկսած հետաքննությունը, ինչպե՞ս ծանոթանալ չափագրումների եւ ստուգումների արդյունքներին:

4. Որքա՞ն աշնանացան է կատարվել համայնքում 2017-ին, 2016-ին, 2015-ին:

5. Համաշխարհային բանկը եւ մյուս դոնորները որքա՞ն գումար են 2016 եւ 2017 թվականներին հատկացրել խոշորացված համայնքին ու դրանից որքա՞ն են հատկացրել Հարժիսին կամ ի՞նչ ծրագրեր են այդ գյուղում իրականացվել:

6. Ի՞նչ աշխատանքներ է կատարել համայնքապետարանը Հարժիսում 2016, 2017 թվականներին:

Համայնքային բյուջեից այդ ընթացքում որքա՞ն հատկացումներ են կատարվել գյուղին ու ի՞նչ նպատակով:

Համայնքի բյուջեի սեփական եկամուտների մեջ ի՞նչ բաժին ունի Հարժիսը: 

7. Որքանո՞վ է լեգիտիմ խոշորացված Տաթեւ համայքնում 2016թ. փետրվարի 14-ին տեղի ունեցած համայնքապետի ընտրությունը, չէ որ Սյունիքի մարզպետարանի միջամտությամբ եւ ստիպումով Մուրադ Սիմոնյանի իսկակակն եւ արժանավոր մրցակիցը իրավունք չի ստացել մասնակցել ընտրություններին:

8. Վահեի պաշտոնավարման ընթացքում Սյունիքում անցկացված բոլոր մրցույթները (կապված համայնքային ու պետական ունեցվածքի հետ) կասկածելի են, այդ թվում՝ Տաթեւ համայնքում անցկացված պետական սեփականություն հանդիսացող հողերի վարձակալության մրցույթը, ինչի մասին քանիցս բարձրաձայնվել է: Ասվել է նաեւ, որ նման մրցույթի արդյունքները նախապես որոշվել են մարզպետի աշխատասենյակում: Ելնելով դրանից առաջարկվել է՝ հանրության մեջ իշխող կասկածը փարատելու համար կազմել անկախ եւ չեզոք մասնագիտական հանձնաժողով եւ ուսումնասիրել Տաթեւ համայնքի վարչական սահմաններում գտնվող ու պետական սեփականություն հանդիսացող վարելահողերի մրցույթի ընթացքն ու արդյունքները:

Համայնքապետարանը մինչեւ հիմա չի արտահայտել իր դիրքորոշումն այդ կապակցությամբ:

Մենք հույս ունենք, որ հունիսի 3-ի հանդիպմանը համայնքապետը կգա նշված հարցերի ատասխաններով:

 «Սյունյաց երկիր»

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08