Էդուարդ Շահնազարյան. նահատակվեց հանուն հայրենիքի

13.04.2021 15:06
6425

Էդուարդ Վարդանի Շահնազարյան․ ծնվել է 1994 թ․ փետրվարի 6-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքում։ Սովորել է Կապանի N 27 գիշերօթիկ դպրոցում։ 2001 թ․ ընտանիքը տեղափոխվել է Արցախի Հադրութի վարչական շրջանի Մեխակավան/ Ջրական/ Ջաբրայիլ բնակավայր, որտեղ եւ ավարտել է միջնակարգ դպրոցը։ Այնուհետեւ ընդունվել է Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ։

2012 թ․ զորակոչվել է Հայոց բանակ։ Ժամկետային զինծառայության ավարտից հետո շարունակել է ծառայությունը զինված ուժերում՝ ՊԲ Ջրականի զորամասում՝ ԱԿՀ տեխնիկ-օպերատոր։

2017 թ․ ընդունվել է Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացու անվան համալսարանի պատմության բաժին։

Մորաքույրը մոր նման մորմոքվում է, հիշում Էդուարդի ամեն բառը, հայացքը, ինչ էր սիրում, ինչի հետ չէր  հաշտվում․ «Էդուարդս Արցախում մեծացավ, մի օր ինձ հարցրեց, թե ինչո՞ւ են իրեն Կապանում ղարաբաղցի, իսկ Արցախում հայաստանցի ասում։ Շատ ուշադիր էր, նկատում էր յուրաքանչյուր թերություն, կյանքով լցված էր։ Սիրում էր կյանքը, ճանապարհորդել էր սիրում։ Նա երբեք չէր խոսում իր աշխատանքից, գաղտնապահ էր, ու դա նրա լավ հատկանիշներից մեկն էր․ նրա կորուստը մեզ համար անասելի տանջանք է․․․»։

Էդգարի ընկեր Արթուր Մագերկոյի հետ ենք զրուցում։ Արթուրի ձայնը դողում է ընկերոջ մասին խոսելիս․ «Էդուարդի հետ ծանոթացել եմ, երբ ժամկետային զինծառայող էի, ինքը նույն զորամասում պայմանագրային ծառայող էր։ Ընկերացանք, շատ-շատ էի լինում նրանց ջերմ ու հյուրասեր օջախում, նա հիանալի որդի էր, օգնում էր ծնողներին, չնայած բոլորին էր օգնում։ Ներողամիտ, հումորով, ակտիվ, ժամանակակից տղա էր, անպայման ուզում եմ շեշտել  բարությունը, դե բարությունը տարբեր ձեւեր չի ունենում, նա հենց բարի մարդ էր, ով ճանաչել է նրան՝ կհաստատի․․․»։

Էդուարդ Շահնազարյանը վայելում էր ծառայակիցների ու սպայական անձնակազմի հարգանքը, 2020 թ․ մայիսին պարգեւատրվել է «Անբասիր ծառայության համար» առաջին աստիճանի մեդալով։

 Էդուարդի հետ ծառայողներից շատ քչերն են այսօր մեր կողքին, քանի որ Ջրականի զորամասը 2020 թ․ սեպտեմբերի 27-ին առաջիններից մեկն էր, որ հրետակոծության ենթարկվեց․ հոկտեմբերի 1-ին Էդուարդ Շահնազարյանը վիրավորվել է, հոկտեմբերի 9-ին՝ անմահացել․․․

Նրանք, ովքեր կան, իրենց զոհված ընկերների մասին խոսելիս արցունքները չեն թաքցնում․ «Մեր ընկերների արյան վրեժը լուծելու ենք, մերոնց սուրբ արյունը չենք ներելու․․․»։

 

Տիգրանուհի Բադալյան

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02