Համայնքային ամենախոշոր ջրամատակարարման ծրագիրը կյանքի է կոչվել

23.09.2026 11:53
339

Կայուն և անխափան ջրամատակարարում․Կապան համայնքի ամենամեծ՝ Արծվանիկ գյուղում խմելու ջուրն այլևս հասանելի կլինի յուրաքանչյուր բնակչի։

Տասնամյակներ շարունակ բնակավայրը կանգնած էր խմելու ջրի սակավության խնդրի առաջ։ Հնամաշ ենթակառուցվածքների պատճառով ջրի զգալի կորուստներ էին գրանցվում, ինչի հետևանքով ջուրը հաճախ չէր հասնում հասցեատերերին։

Խնդրին համալիր ու համակարգային լուծում տալու համար գյուղում կառուցվել են 3 պոմպակայան, 2 նոր կապտաժ, 9000 մետր երկարությամբ ջրագիծ, 30000 մետր ներքին ջրատար ցանց, արևային ֆոտովոլտային կայան, ինչպես նաև վերանորոգվել են գործող օրվա կարգավորիչ ջրամբարները/ՕԿՋ/։ Այսուհետև շուրջ 230 տնտեսություն կունենա ջրամատակարարում՝ էապես բարելավելով գյուղացիների սանիտարահիգիենիկ և սոցիալական պայմանները։

Իրականացված լայնածավալ ծրագրի աշխատանքները ընդունելու նպատակով այսօր համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը շինարարական կազմակերպության ներկայացուցիչների և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ աշխատանքային այցով եղել է Արծվանիկ գյուղում։

Կենսական նշանակության այս խնդիրը լուծում է ստացել համայնքային մասհանումների/ռոյալթի/ ծախսման 2024 թվականի ծրագրի շրջանակում՝ շուրջ 325 889 500 ՀՀ դրամ ընդհանուր ներդրմամբ, որից 251 092 800 ՀՀ դրամը համայնքային մասհանումների գումարն է, իսկ 74 796 700 ՀՀ դրամը՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության ներդրումը։

 

Կապանի համայնքապետարան

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21