ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՈՎ 19 ՎԵՐԵԼԱԿ ԿՆՈՐՈԳՎԻ

29.10.2021 12:14
1585

Վերելակները, որպես ընդհանուր բաժնային սեփականություն, «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով պատկանում են բնակիչներին: Սակայն, հաշվի առնելով խնդրի սոցիալական կողմն ու քաղաքացիների կյանքին և առողջությանը սպառնացող վտանգը՝ Կապանի համայնքապետարանը այս տարի ևս հանձն է առել նորոգել բազմաբնակարան բնակելի շենքերի թվով 19 վերելակները։

????Աշխատանքները մեկնարկել են 2021 թվականի հոկտեմբերի 18–ից․ նշված ծրագրի իրականացման համար համայնքային բյուջեից տրամադրվել է 19 մլն 976 հազար դրամ։ Վերանորոգման աշխատանքները իրականացնում է Կապանի «Վերելակ» արտադրական կոոպերատիվը և ներկա դրությամբ նորոգել ու շահագործման է հանձնել 2 վերելակ, մյուսներն ընթացքի մեջ են:

????Շենքերն ընտրվել են ըստ առաջնահերթության՝ հաշվի առնելով վերելակների դետալների մաշվածությունը, խափանման հաճախականությունը, հորանների վիճակը ու խցիկների մաշվածության աստիճանը:

????Ստորև ներկայացնում ենք ծրագրում ընդգրկված վերելակների ցանկը (վերանորոգվող վերելակի հասցեն՝ փողոցը, շենքի համարը և մուտքի համարը)

1. Թումանյան թիվ 1 շենք

2. Դավիթ Բեկի թիվ 10 շենք

3. Դավիթ Բեկի թիվ 2 շենք

4. Բաղաբերդի թիվ 12 շենք, 3 մուտք

5. Հունան Ավետիսյան 1Ա շենք, 1-ին մուտք

6. Հունան Ավետիսյան թիվ 1 շենք, 5-րդ մուտք

7. Ռ. Մինասյան թիվ 19ա շենք, 4-րդ մուտք

8. Երկաթուղայինների թիվ 9 շենք, 1-ին մուտք

9. Մ.Պապյանի թիվ 1 շենք, 2-րդ մուտք

10. Հալիձոր թաղամաս, թիվ 9 շենք

11. Բաղաբերդ թաղամաս թիվ 2ա շենք, 3-րդ մուտք

12. Ա.Մանուկյան 1-նրբ․, թիվ 2 շենք, 1-ին մուտք

13. Ռ.Մինասյան թիվ 20 շենք

14. Բաղաբերդ թաղամաս թիվ 10 շենք, 1-ին մուտք

15. Բաղաբերդ թաղամաս թիվ 6 շենք, 4-րդ մուտք

16. Երկաթուղայինների թիվ 7 շենք, 2-րդ մուտք

17. Ձորք թաղամաս թիվ 4 շենք

18. Ռ.Մինասյան թիվ 14 շենք

19. Հալիձորր թաղամաս թիվ 18 շենք

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24