Տաթև համայնքը սուբվենցիոն մեկ ծրագիր է ներկայացրել՝ «Հալիձոր բնակավայրի համար ոռոգման ջրի ցանցի կառուցում»

17.12.2023 16:09
997

Սյունիքի մարզի Տաթեւ համայնքը, որը ներառում է միայն գյուղական բնակավայրեր (8 գյուղ), 2023 թվականին ներկայացրել է ՀՀ կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող մեկ ծրագիր.

«Տաթև համայնքի Հալիձոր բնակավայրի համար ոռոգման ջրի ցանցի կառուցում»․ ♻️ծրագրի ընդհանուր արժեքը 96 մլն 607 հազար դրամ է, որում պետական բյուջեից համաներդրումը 48 մլն 303 հազար դրամ է։ Աշխատանքներն ընթացքի մեջ են, ծրագիրը կավարտվի 2024թ․։

Տաթեւ համայնքում 2023թ․ ավարտվել են նախորդ տարվանից մեկնարկած մի շարք ծրագրեր․ դրանք են.

Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրի երաժշտական դպրոցի վերանորոգում․ ծրագրի ընդհանուր արժեքը 50 մլն 828 հազար դրամ է, որից 33 մլն 38 հազար դրամը ՀՀ կառավարության համաներդրման մասնաբաժինն է։

Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրի մանկապարտեզի շենքի մի հատվածի վերանորոգում․ ծրագրի ընդհանուր արժեքը 29 մլն 870 հազար դրամ է, որից 23 մլն 896 հազար դրամը ՀՀ կառավարության համաներդրման մասնաբաժինն է։

Նշենք, որ մանկապարտեզի այլ հատվածներ ևս նախորդ տարիներին նորոգվել են սուբվենցիոն ծրագրով։ Այն այժմ դարձել է առավել հարմարավետ և նորագույն պահանջներին համապատասխան:

Տաթև համայնքի Տաթև բնակավայրի ՆՈՒՀ-ի վերանորոգում․ ծրագրի ընդհանուր արժեքը 28 մլն 744 հազար դրամ է, որից 20 մլն 121 հազար դրամը ՀՀ կառավարության համաներդրման մասնաբաժինն է։

Շինուհայր, Տաթև, Խոտ, Հալիձոր բնակավայրերի նախադպրոցական ուսումնական հաստատությունների, Շինուհայր բնակավայրի երաժշտական դպրոցի շենքերի տանիքներին և «Հ 46» հանրապետական ու միջհամայնքային նշանակության ավտոճանապարհի գիշերային լուսավորության ցանցի էներգիայի սնուցման նպատակով արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում․ ծրագրի ընդհանուր արժեքը 111 մլն 630 հազար դրամ է, որից 83 մլն 722 հազար դրամը ՀՀ կառավարության համաներդրման մասնաբաժինն է։

Տաթև համայնքի վարչական տարածքով անցնող «Հ 46» հանրապետական և միջհամայնքային նշանակության ավտոճանապարհի երկայնքով գիշերային լուսավորության ցանցի կառուցում․ ծրագրի ընդհանուր արժեքը 140 մլն 348 հազար դրամ է, որից 84 մլն 208 հազար դրամը ՀՀ կառավարության համաներդրման մասնաբաժինն է։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն / Ministry of Territorial Administration and Infrastructure of Armenia 

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02