ՀՀ առողջապահության նախարարն այցելել է Սյունիք

06.03.2021 21:18
5472

Ճանաչողական այցով Սյունիքում է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Մարտի 6-ին նա Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի եւ տեղակալ Արտյոմ Սմբատյանի հետ հանդիպում է ունեցել մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի, մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանի, մարզպետարանի Առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Նունե Գեւորգյանի հետ։

Հանդիպմանը քննարկվել են մարզի առողջապահական համակարգի աշխատանքի հետ կապված մի շարք հարցեր․ Մելիքսեթ Պողոսյանը նախարարին է ներկայացրել առկա խնդիրներն ու դրանց լուծման հետ կապված առաջարկներ։ Դրանք, մասնավորապես, վերաբերում էին մարզի առողջապահական հաստատություններում նեղ մասնագետների բացակայությանը, հատկապես գյուղական բնակավայրերի ամբուլատորիաներում տրանսպորտային միջոցների մաշվածությանը կամ բացակայությանը, սոցիալապես անապահով խավի բուժսպասարկման հնարավորությունների ընդլայնմանը եւ այլն։

Անահիտ Ավետիսյանն այցելել է նաեւ Կապանի եւ Գորիսի բժշկական կենտրոններ։ Հանդիպելով ԲԿ-ների ղեկավարության ու անձնակազմերի հետ՝ առողջապահության նախարարն ու փոխնախարարները շրջել են բաժանմունքներում, ծանոթացել դրանց աշխատանքներին, պայմաններին, սարքավորումներին ու տեխնիկական հագեցվածությանը, ծառայությունների որակին, ինչպես նաեւ քննարկել ԲԿ-ների խնդիրները։

Սյունիքի մարզպետարան / Syunik Regional Administration

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40