Համայնքային բյուջեի միջոցներով հիմնանորոգված հերթական մարզադաշտը՝ Շինարարների թաղամասում

23.11.2025 17:53
545

Շինարարների թաղամասը համալրվեց երեխաների համար նախատեսված ևս մեկ խաղադաշտով՝ այս անգամ թիվ 12 բազմաբնակարան բնակելի շենքի հարևանությամբ։ Նոյեմբերի 22-ին Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի և թաղամասի բնակիչ, ավագանու անդամ Արտյոմ Հարությունյանի օգնությամբ խորհրդանշական կարմիր ժապավենը կտրել են բակի երեխաները՝ ազդարարելով խաղադաշտի պաշտոնական բացումը։

Ողջույնի իր խոսքում համայնքի ղեկավարը շնորհավորել է ներկաներին նշանակալի իրադարձության կապակցությամբ և ընդգծել, որ համայնքի համաչափ զարգացման տեսանկյունից ենթակառուցվածքների զարգացումն ու արդիականացումը, հատկապես ծայրամասային թաղամասերում, բխում է համայնքապետարանի որդեգրած քաղաքականությունից: Որպես օրինակ նա նշել է Շինարարների թաղամասում վերջին տարիներին իրականացված բազմաթիվ ծրագրերը՝ տանիքների վերանորոգում, ակումբ-գրադարանի և մանկապարտեզի հիմնանորոգում, հանգստյան գոտիների, խաղահրապարակի, մարզադաշտերի կառուցում, սոցիալական հաստատության ստեղծում և այլն. ապա հավելել, որ շուտով կմեկնարկի նաև ամբողջ թաղամասի բակերի ասֆալտապատման աշխատանքները:

Նոր բացված բազմաֆունկցիոնալ մարզադաշտը ոչ միայն հնարավորություն կտա երեխաներին ակտիվ ու առողջ կյանք վարել, այլև խթան կհանդիսանա բասկետբոլի և ֆուտբոլի զարգացման համար։

Ընդհանուր ծրագրի իրականացման համար համայնքային բյուջեից հատկացվել է շուրջ 17 մլն ՀՀ դրամ։

Շինարարական կազմակերպությունը՝ «Մելիքյան Շին» ՍՊԸ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40