Համայնքի ղեկավար Գեվորգ Փարսյանը հետեւել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին

26.04.2021 20:41
5431

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը համայնքապետարանի քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բաժնի պետ Արմեն Ստեփանյանի և բաժնի գլխավոր մասնագետ Արթուր Խաչատրյանի ուղեկցությամբ այսօր այցելել է համայնքի մի շարք շինհրապարակներ՝ դիտարկելու սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքը։ Այցի առաջին կանգառը Կապանի արվեստի թանգարանի շենքն էր, այնուհետև Ձորք թաղամասի ակումբ–գրադրանի և ՔԿԱԳ գրասենյակի շենքերը, որոնց կապիտալ նորոգման արդյունքում համայնքը ունենալու է ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող և պատշաճ որակի համայնքային ծառայություններ մատուցող 3 շենք։ Համայնքի ղեկավարի այցելության հաջորդ վայրը Դավիթ Բեկ գյուղի, այնուհետև թիվ 8 ՆՈՒՀ–ի շենքերն էին, որտեղ աշխատանքների հիմնական մասը գրեթե ավարտական փուլում է գտնվում։ Գևորգ Փարսյանն այցելել է նաև Բաղաբերդ թաղամաս, ծանոթացել միջբակային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներին, զրուցել բնակիչների հետ։

Համայնքում ընթացող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ամբողջությամբ վերանորոգվում են նաև կենտրոնական փողոցների մայթերը, փոխվում եզրաքարերը։ Շրջայցի ընթացքում համայնքի ղեկավարը հետևել է նաև Շահումյան փողոցում այդ պահին ընթացող սալապատման աշխատանքներին։

Շրջայցի ավարտին համայնքի ղեկավարը իրականացված աշխատանքներում նկատված շինարարական թերությունների շուրջ արեց իր նկատառումներն ու դիտողությունները՝ հորդորելով հնարավորինս շտկել դրանք և հատկապես ուշադրություն դարձնել աշխատանքների որակին ու ծրագրով նախատեսված աշխատանքների` ողջ ծավալով իրականացմանը։

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40