Համայնքի ղեկավարի ամենշաբաթյա շրջայցերը՝ շինհրապարակներում

08.09.2025 15:14
479

Համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի ամենշաբաթյա շրջայցերը շինհրապարակներ շարունակվում են՝ նպատակ ունենալով ծանոթանալ համայնքապետարանի կողմից պատվիրված բարեկարգման ծրագրերի ընթացքին։

Աշխատանքային հերթական այցերի շրջանակում, քաղաքաշինության և հողաշինության բաժնի աշխատակիցների և շինարարությունն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ համայնքի ղեկավարը եղել է քաղաքի մի շարք շինօբյեկտներում, քննարկել շինարարության ընթացքում ի հայտ եկած խնդիրները և դրանց լուծման տարբերակները, վերանայել նախագծով տրված լուծումները, արձանագրված թերությունների շտկման վերաբերյալ տվել հանձնարարականներ և իհարկե լսել տեղի բնակիչների առաջարկներն ու մտահոգությունները։

Կապալառու կազմակերպություններին համայնքի ղեկավարը հորդորել է հետևողական լինել աշխատանքները բարձր որակով և պատասխանատվությամբ կատարելու հարցում՝ ընդգծելով, որ ընդունվելու է միայն որակյալ արդյունքը։

Շրջայցի ընթացքում դիտարկվել են հետևյալ ծրագրերը՝

Կապանի համայնքապետարանի գոյություն ունեցող մասնաշենքի ուժեղացում, վերակառուցում և նոր մասնաշենքի կառուցում

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 973 788 000 ՀՀ դրամ, որում համայնքի համաֆինանսավորման չափը՝ 389 515 200 ՀՀ դրամ:

Շինարարական կազմակերպությունը՝ «ՆՈՐՈԳՇԻՆ» ՍՊԸ

Կապանի համայնքապետարանի հարակից այգու նորոգում, որի համար համայնքի բյուջեից հատկացվել է շուրջ 140 314 000 ՀՀ դրամ։

Շինարարական կազմակերպությունը՝ «ՆՈՐՈԳՇԻՆ» ՍՊԸ

Կապան քաղաքի Ռաֆայել Մինասյան փողոցի թիվ 19 բազմաբնակարան բնակելի շենք տանող ճանապարհի և շենքի բակի վերակառուցում և ասֆալտապատում

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 28 372 000 ՀՀ դրամ, որում համայնքի համաֆինանսավորման չափը՝ 12 767 400 ՀՀ դրամ:

Շինարարական կազմակերպությունը՝ «ԿԱՊԱՆԻ ՃՇՇ» ՍՊԸ

Ռաֆայել Մինասյան փողոցի թիվ 18, թիվ 15 և թիվ 10 բազմաբնակարան բնակելի շենքեր տանող ճանապարհների և շենքերի բակերի վերակառուցում և ասֆալտապատում

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 64 648 000 ՀՀ դրամ, որում համայնքի համաֆինանսավորման չափը՝ 29 091 600 ՀՀ դրամ:

Շինարարական կազմակերպությունը՝ «ԿԱՊԱՆԻ ՃՇՇ» ՍՊԸ

Հունան Ավետիսյան փողոցի 1, 1ա, 2ա, 24, 26, 8, 10, 12, 16, 18, 20, 22 և Մինաս Պապյան փողոցի 1, 2, 4, 6, 10, 13, 16, 20, 20ա, բ/բ շենքերի բակային հատվածների վերակառուցում և ասֆալտապատում

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 273 478 000 ՀՀ դրամ, որում համայնքի համաֆինանսավորման չափը՝ 123 065 100 ՀՀ դրամ:

Շինարարական կազմակերպությունը՝ «ԱՊԱՌԱԺ» ՍՊԸ

Բաղաբերդ թաղամասի թիվ 1, թիվ 2, թիվ 3, թիվ 4, թիվ 5 բազմաբնակարան բնակելի շենքերի բակերի վերակառուցում և ասֆալտապատում

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 78 392 080 ՀՀ դրամ, որում համայնքի համաֆինանսավորման չափը՝ 35 276 436 ՀՀ դրամ:

Շինարարական կազմակերպությունը՝ «ՆՈՐՈԳՇԻՆ» ՍՊԸ

Բաղաբերդ թաղամասի թիվ 22, թիվ 23, թիվ 24, թիվ 25 բազմաբնակարան բնակելի շենքերի բակերի վերակառուցում և ասֆալտապատում

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 57 024 180 ՀՀ դրամ, որում համայնքի համաֆինանսավորման չափը՝ 25 660 881 ՀՀ դրամ:

Շինարարական կազմակերպությունը՝ «ՆՈՐՈԳՇԻՆ» ՍՊԸ

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22