Համայնքների ղեկավարների մասնակցությամբ առաջիկայում կանցկացվի համաժողով․ նախարար Սուրեն Պապիկյան

05.02.2019 18:46
1116

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում ՀՀ մարզպետների մասնակցությամբ այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացվել՝ նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ։ Խորհրդակցությանը մասնակցել են նաև ՀՀ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն ու ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանը։

Ողջունելով ներկաներին և անցնելով օրակարգային միջգերատեսչական կարգավորման ոլորտում գտնվող հարցերի քննարկմանը՝ նախարար Սուրեն Պապիկյանը գոհունակությամբ արձանագրել է, որ ամենաբազմազան խնդիրների համակարգման և կազմակերպված լուծման համար պետական մարմինների միջև հետզհետե խորացող համագործակցությունը էականորեն բարձրացրել է հատվող հիմնահարցերի կարգավորման օպերատիվությունն ու արդյունավետությունը։

Շնորհակալություն հայտնելով Սուրեն Պապիկյանին խորհրդակցությանը ներկա գտնվելու հնարավորության համար՝ ՀՀ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը մարզպետներին խնդրել է փախստականների բնակարանային խնդիրների լուծման նպատակով նույնականացնել մարզերում գտնվող այն շենքերն ու շինությունները, որոնց վերանորոգման դեպքում դրանք հնարավոր կլինի ծառայեցնել որպես բնակարանային ֆոնդ։ Ըստ ծառայության պետի` նմանօրինակ շինությունների վերանորոգման աշխատանքներին պատրաստ են աջակցել նաև միջազգային գործընկերները։ Արմեն Ղազարյանը նաև առաջարկել է զուգահեռ դիտարկել Երևանին մոտ գտնվող մարզերում սոցիալական բնակարանաշինության մոդելի կիրառումը, որն իր համալիր ամբողջության մեջ կնպաստի փախստականների տեղական ինտեգրացիային։

Անցնելով օրակարգային հիմնական հարցերին՝ նախարար Սուրեն Պապիկյանը մարզպետներին տեղեկացրել է սուբվենցիաների տրամադրման նորացված կարգի ներկայացման նպատակով առաջիկայում նախատեսվող համաժողովի մասին, որտեղ համայնքների ղեկավարներին և տնտեսական պատասխանատուներին մանրամասն կներկայացվի սուբվենցիաների հայտի մշակման, ներկայացման, քննարկման և հաստատման ընթացակարգը։

«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում 2019 թվականի մարտի 23-ին կայանալիք համապետական շաբաթօրյակին ընդառաջ` Սուրեն Պապիկյանը մարզպետներին կոչ է արել ակտիվացնել միջգերատեսչական համագործակցությունը, հստակեցնել շաբաթօրյակի սխեմաները, առավել մեծ ծավալով ապահովել ճանապարհաշինարարական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության մասնակցությունը:Նախարարը հորդորել է ուշադրության կենտրոնում պահել զբոսաշրջային ուղղությունները, պատմամշակութային հուշարձանները, հատուկ պահպանվող տարածքներն ու զբոսայգիները։ Միջոցառման հանրայնացման և քաղաքացիներին մոտիվացնելու նպատակով նախարարը մարզպետներին ու համայնքների ղեկավարներին առաջարկել է  քայլել միջհամայնքային ճանապարհներով, ակտիվ մասնակցել շաբաթօրյակի աշխատանքներին՝ օրինակ հանդիսանալով շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վարքագծի ձևավորման գործում։

mtad.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40