Համայնքների խոշորացման ծրագրի գործնական մեկնարկը տրված է

21.03.2015 14:51
2167

ՀՀ կառավարության մարտի 19-ի նիստում մեկնարկ տրվեց համայնքների խոշորացման ծրագրին:


Տեղեկացնենք, որ ՀՀ կառավարությունը դեռեւս 2011թ. նոյեմբերի 10-ին հավանություն է տվել համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման հայեցակարգին:
Մինչ ծրագրի ամբողջական իրականացումը, 2015թ. կիրականացվի պիլոտային երեք ծրագիր` Լոռու մարզի Թումանյան, Սյունիքի մարզի Տաթեւ, Տավուշի մարզի Դիլիջան համայնքային փնջերում:
Սյունիքի մարզում առաջարկվում է միավորել Շինուհայր, Տաթեւ, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Տանձատափ, Քաշունի համայնքները` Տաթեւ համայնք անվամբ ու Շինուհայր համայնքային կենտրոնով:

Այդ նպատակով 2015թ. մայիսի 17-ին նշանակվել է տեղական հանրաքվե` հանրաքվեի դնելով հետեւյալ հարցը` «Համաձա՞յն եք, որպեսզի Շինուհայր, Տաթեւ, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Տանձատափ, Քաշունի համայնքները միավորվեն` Տաթեւ համայնք անվամբ, Շինուհայր համայնքի կենտրոնով»:

ՀՀ կառավարությունը նույն օրվա նիստում ընդունել է նաեւ որոշումներ` տեղական հանրաքվեների նախապատրաստման եւ անցկացման ծախսերը ֆինանսավորելու վերաբերյալ:

Խոշորացման համար Սյունիքի մարզում ընդգրկվել է նաեւ երեք համայնքային փունջ: Դրանք են` Սառնակունք (Սառնակունք, Ծղուկ, Գորայք, Սպանդարյան), Գորիս (Գորիս, Ակներ, Վերիշեն, Քարահունջ), Մեղրի (Մեղրի, Ագարակ, Ալվանք, Գուդեմնիս, Լեհվազ, Լիճք, Կարճեւան, Կուրիս, Նռնաձոր, Շվանիձոր, Վահրավար, Վարդանիձոր, Տաշտուն):

Այդ համայնքներում տեղական հանրաքվեների անցկացման հարցը կքննարկվի լրացուցիչ:

Բազմաթիվ ռիսկեր պարունակող այդ փորձարկումը, ըստ էության, կոչված է վերջ տալու լեռնային գյուղերին համակած հոգեվարքին: Եթե այդ ամենից հետո շարունակվի այդ գյուղերի քայքայումը, ապա կնշանակի, որ մենք հերթական անգամ մեծագույն մեղք ենք գործել հազարամյակներով ձեւավորված ու փրկություն աղերսող գյուղերի հանդեպ:

Եվ այդ ամենի պատասխանը կիմանանք ժամանակի ընթացքում, եթե, իհարկե, կառավարության միջամտության կարիքն այդժամ զգացվի:

«Սյունյաց երկիր»

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34