Համաժողով տեղացի գործարարների մասնակցությամբ

03.05.2023 12:47
1300

«Արաս» ազատ տնտեսական գոտու ներդրումային հնարավորությունների ցուցահանդեսի երկրորդ օրը տեղի ունեցավ համաժողով՝ հայ գործարարների և ձեռներեցների մասնակցությամբ։ Կապանի համայնքապետի տեղակալ Գոռ Թադևոսյանը ողջույնի խոսքում փաստեց, որ ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն է առաջացրել տեղացի գործարարների շրջանում։ Այնուհետև ելույթ ունեցավ ազատ տնտեսական գոտու գլխավոր տնօրենի տեղակալ Ալի Նավին, ով իր խոսքում նախ նշեց, որ «Արաս» տնտեսական գոտին Իրանի յոթ ազատ տնտեսական գոտիներից մեկն է, որ Հայաստանի հետ սահմանակից է Նորդուզ-Մեղրի հատվածում և ամենաարդյունաբերական տարածքն է Իրանի ազատ գոտիների մեջ 12 ոլորտում՝ նավթի, նավթաքիմիական, մետաղական արդյունաբերության, էլեկտրաէներգիայի և էլեկտրոնիկայի, կոսմետիկայի, սննդամթերքի, փայտի և արհեստագործության, պայուսակների, կաշվեղենի և կոշիկի, հագուստի, ավտոմեքենայի, ցելյուլոզի, լվացող միջոցների։

«Արասը» երեք հազար միլիոն դոլար շրջանառությամբ ավելի քան 300 հազար տոննա արտադրանքով ընդգրկում է Իրանի ազատ տնտեսական գոտիների արտադրության ավելի քան 65 տոկոսը։

Ցուցահանդեսն անցկացվում է երկու նպատակով՝ նախ ցուցադրել ապրանքատեսակներ, որոնք ներկայացնում են իրանական արտադրության տարբեր ոլորտներ, երկրորդը տեղացի ձեռներեցներին բացատրել «Արաս» տնտեսական գոտում ներդրումային մեխանիզմը և ներդրումային առաջնահերթ  հնարավորությունները։

Բանախոսը նաև հայտնեց, որ այսօր հայ գործարարները «Արաս» տնտեսական գոտում կարող են ներդրումներ կատարել արդյունաբերության, գյուղատնտեսության, ջերմոցային տնտեսության, հագուստի, կենցաղային տեխնիկայի, սննդի, կոսմետիկայի, ինչպես նաև զբոսաշրջության և շինարարության ոլորտներում։

Համաժողովից հետո շարունակվում էր կապանցիների ծանոթությունը ցուցահանդեսին։ Գնումների առումով, որքանով նկատեցինք, ցուցահանդեսի այցելուները նախապատվությունը տալիս էին խոհանոցային պարագաներին, մաքրող միջոցներին։

Ցուցահանդեսի այցելուներից մեկը ճիշտ դիտողություն արեց այն առիթով, որ թարգմանիչ չկար, ինչը բարդացնում էր շփումը տաղավարը ներկայացնող իրանցիների հետ։ Այս հանգամանքը պիտի հաշվի առնել հաջորդ ցուցահանդեսների դեպքում։

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40