Հարժիսի թիվ 34/63 ընտրական տեղամասում՝ քվեարկության արդյունքներով հայտնվել է երկու իրարամերժ և տարբեր կնիքներով քաղվածք

09.06.2026 15:06
1776

Հարժիսի թիվ 34/63 ընտրական տեղամասում՝ քվեարկության արդյունքներով հայտնվել է երկու իրարամերժ և տարբեր կնիքներով քաղվածք

Հունիսի 7-ի քվեարկության արդյունքում՝ Հարժիս գյուղի թիվ 34/63 ընտրական տեղամասում կազմված արձանագրությունից (կամ արձանագրություններից) բխող երկու քաղվածք է դրվել շրջանառության մեջ՝ իրարամերժ թվերով և տարբեր կնիքներով։

Հիշեցնենք՝ տեղամասային ընտրական հանձնաժողովն ունենում է մեկ կնիք, բայց այս դեպքում գործ ունենք երկու կնիքի հետ՝ 197 (առաջին թիվը չի երևում) և դարձյալ դժվար ընթեռնելի համար՝ 0437 կամ 5457։

Ըստ երկու քաղվածքի՝ քվեարկությանը մասնակցել է 326 ընտրող, անվավեր համարվել 2 քվեաթերթիկ։

Արդյունքում, սակայն, քաղվածքներից մեկում պակասում է 1 քվե (324-ի փոխարեն 323 քվե)։

Մյուս կողմից՝ երկու քաղվածքում չորս կուսակցության մասով առկա է քվեների տարբերություն։

Այսպես․․․

Առաջին քաղվածքով «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը ստանում է 9 ձայն, երկրորդ քաղվածքով՝ 1 ձայն (8 ձայն անհետանում է)։

Առաջին քաղվածքով «Միասնության թևեր» կուսակցությունը ստանում է 20 ձայն, երկրորդ քաղվածքով՝ 9 ձայն (11 քվե անհետանում է)։

Առաջին քաղվածքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստանում է 3 ձայն, երկրորդ քաղվածքով՝ 20 ձայն (ավելանում է 17 քվե)։

Առաջին քաղվածքով «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցությունը ստանում է 0 ձայն, երկրորդ քաղվածքով՝ 3 քվե (ավելանում է 3 քվե)։

Եվ Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվել այն քաղվածքը կամ արձանագրությունը, որում «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը կորցրել է 8 քվե, «Միասնության թևերը» կորցրել է 11 քվե, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է հավելյալ 17 քվե, «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցությունը ստացել է հավելյալ 3 քվե։

Ահա այսպիսի խառնաշփոթ է ստեղծվել թիվ 34/63 ընտրական տեղամասում, որի գործունեությունը համակարգել է թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը՝ Արմինե Անդրանիկյանի գլխավորությամբ։

Ոչ միայն անհասկանալի է երկու իրարամերժ քաղվածքի առկայությունը, այլև երկու կնիքի առկայությունը, չորս կուսակցության մասով քվեների տարբերությունը։

Թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը հունիսի 9-ի նիստում մերժել է թիվ 34/63 ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմումը։

Մերժման համար հիմք է ընդունվել «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությունը, որի համաձայն՝ «Ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուն կամ համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուն կամ վստահված անձը, եթե նրանք ներկա են եղել ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփմանը, ինչպես նաև տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը իրավունք ունեն սույն օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում բողոքարկելու տվյալ ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները՝ ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելով ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին դիմում»։

Հանձնաժողովը միաժամանակ որոշել է՝ «Սեփական նախաձեռնությամբ իրականացնել թիվ 34/63 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկ»։

Ակնկալում ենք, որ վերահաշվարկն իրականացնելուց հետո թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն առնվազն կպատասխանի հետևյալ հարցերին՝

  • ինչպե՞ս բացատրել մեկի փոխարեն երկու քաղվածքի առկայությունը,
  • ինչպե՞ս բացատրել մեկի փոխարեն երկու կնիքի առկայությունը,
  • ինչպե՞ս բացատրել քաղվածքներից մեկի կնիքի վրա 2-րդ կնիքի առկայությունը,
  • ո՞ր համարի կնիքն է տրված եղել թիվ 34/63 ընտրական տեղամասին,
  • ինչպե՞ս բացատրել, որ քաղվածքներից մեկում պակասում է մեկ քվե (324-ի փոխարեն 323 քվե),
  • ինչպե՞ս բացատրել, որ «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունն առաջին քաղվածքում ունի 9 ձայն, երկրորդ քաղվածքում՝ 1 ձայն,
  • ինչպե՞ս բացատրել, որ «Միասնության թևեր» կուսակցությունն առաջին քաղվածքում ունի 20 ձայն, երկրորդ քաղվածքում՝ 9 ձայն,
  • ինչպե՞ս բացատրել, որ առաջին քաղվածքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ունի 3 ձայն, երկրորդ քաղվածքում՝ 20 ձայն,
  • ինչպե՞ս բացատրել, որ «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցությունն առաջին քաղվածքում 0 ձայն ունի, երկրորդ քաղվածքում՝ 3 ձայն,
  • ո՞ր հանձնաժողովին կամ ո՞ւմ էր պատկանում 2-րդ կնիքը և ի՞նչ հանգամանքներում է այն հայտնվել թիվ 34/63 ընտրական տեղամասում։

Իսկ ովքե՞ր են ընդգրկված թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում։

Ահա՝

Անդրանիկյան Արմինե Գագիկի-նախագահ,

Գասպարյան Դավիթ Անդրանիկի-տեղակալ,

Բակունց Մարինե Ռազմիկի-քարտուղար,

Հարությունյան Հարություն Արտուշի-անդամ,

Գրիգորյան Նորայր Աշոտի-անդամ,

Ավագյան Տաթևիկ Մանվելի-անդամ,

Հայրապետյան Անի Խաչատուրի-անդամ։

Հ․Գ․

Կից ներկայացնում ենք թիվ 34/63 տեղամասում միևնույն օրվա միևնույն քվեարկության արդյունքների վերաբերյալ երկու իրարամերժ քաղվածքը։

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01