Համլետ Հայրապետյանը` բժշկական գիտությունների դոկտոր

08.05.2014 13:56
4335

Մեր հայրենակից, հանրապետությունում ու նրա սահմաններից դուրս համբավ ունեցող սրտաբան Համլետ Հայրապետյանը 66 գիտական հոդված է հեղինակել: Նրա գիտական աշխատանքները վերաբերում են սրտամկանի ինֆարկտին, սրտամկանի համր իշեմիային, հակաիշեմիկ տարբեր դեղամիջոցների ազդեցությանը, սրտային անբավարարությանը: Դրանից զատ նրա գիտական աշխատանքները ներկայացվել են Սրտաբանների եվրոպական ընկերության եւ Սրտաբանական ամերիկյան քոլեջի ամենամյա վեհաժողովներում 2006-ին եւ վերջին չորս տարում: Ճանաչված սրտաբանի գիտական պրպտումների արգասիքը դոկտորական ատենախոսությունն է, որ նա պաշտպանել է այս տարվա ապրիլի 17-ին:

Համլետ Հայրապետյանը ծնվել է Կապանում 1965 թվականին: 1982թ. ոսկե մեդալով ավարտել է N1 միջնակարգ դպրոցը: Մարդկանց օգտակար լինելու, նրանց առողջությունը վերականգնելու միանգամայն մարդկային մղումը նրան Երեւանի պետական բժշկական ինստիտուտ տարավ, որը 1988-ին ավարտեց գերազանցությամբ` ստանալով ընդհանուր թերապեւտի դիպլոմ: Նույն տարում ընդունվել է Կազանի բժշկական ինստիտուտի օրդինատուրա` մասնագիտանալով առողջապահության ամենանուրբ բաժիններից մեկում` սրտաբանությունում: 1995թ. պաշտպանել է գիտական թեզ` ստանալով գիտությունների թեկնածուի աստիճան, 1999 թվականից դոցենտի կոչում ունի:

Գերլարված մեր օրերում տասնապատկվել է սրտանոթային հիվանդություններով տառապողների, բնականաբար, աճել սրտաբանի օգնությունը հայցողների թիվը: Համլետ Հայրապետյանի պրոֆեսիոնալ մակարդակի, մարդկանց օգտակար լինելու ցանկության մասին վկայում են նաեւ այն կապանցիները, ովքեր առողջությունը վերականգնելու նպատակով եղել են մայրաքաղաքում, դիմել նրա օգնությանը: Աշխատանքային գործունեությունը սկսել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում` սրտաբանության բաժանմունքի բժիշկ-օրդինատոր, համատեղությամբ վարել է (2001-2004թթ.) կենտրոնի փոխտնօրենի պաշտոնը, 2001-ից մինչեւ այսօր բուժհաստատության անհետաձգելի սրտաբանության բաժանմունքի վարիչն է: 2006-ին Սրտաբանների եվրոպական ընկերության կողմից ստացել է եվրոպական սրտաբանի դիպլոմ: Ի դեպ, Համլետ Հայրապետյանը եվրոպական մի շարք հեղինակավոր հաստատություններում մասնագիտական որակավորման եւ վերապատրաստման դասընթացներ է անցել, մասնակցել գիտաժողովների (Փարիզի Ժորժ Պոմպիդուի անվան հոսպիտալ, ստացել է սրտաբան-էխոկարդիոգրաֆիստի որակավարում), Մոսկվայի Բակուլեւի անվան սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոն (ինվազիվ սրտաբանի դիպլոմ) եւ այլն: Անդամակցում է Էխոկարդիոգրաֆիստների եվրոպական, սրտային անբավարարության եվրոպական, Էխոսրտաբանության ամերիկյան ընկերակցություններին, սրտաբանների եվրոպական ընկերության սուր սրտային պաթոլոգիաների աշխատանքային խմբի անդամ է: Նաեւ Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի նախագահության անդամ է: Գործնական աշխատանքին զուգընթաց դասախոսում է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում` 2001 թվականից` հետդիպլոմային կրթության ֆակուլտետի սրտաբանության ամբիոնում որպես դոցենտ: Բժիշկների կատարելագործման պետական ինստիտուտի սրտաբանության ամբիոնի դոցենտ է:

Համլետ Հայրապետյանի գիտամանկավարժական եւ առողջապահական ոլորտներում գործունեությունն աննկատ չի մնացել: 2011-ին պարգեւատրվել է «Մխիթար Հերացի» մեդալով, 2013-ին` Նանսենի անվան ոսկե մեդալով, արժանացել է ՀՀ առողջապահության նախարարի եւ Երեւանի քաղաքապետարանի պատվոգրերին, ՀՀ Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրին:

Իրենց զավակով հպարտանալու հերթական առիթն ունեցան Կապանում հարգված եւ ճանաչված մտավորականներ, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ Զանգեզուրի մասնաճյուղի տնօրեն, ԱՊՀ երկրների վաստակավոր էներգետիկ Գրիշա Հայրապետյանը եւ վաստակաշատ մանկավարժ Սուսաննա Բաբայանը: Այս օրերին նրանք եւ մյուս հարազատները շնորհավորանքներ են ստանում: «Սյունյաց երկիրը» միանում է շնորհավորանքներին, գիտնական բժշկի ծնողներին, հարազատներին, մտերիմներին բարեմաղթանքներ հղում, իսկ Համլետ Հայրապետյանին նոր հաջողություններ ցանկանում ինչպես գիտամանկավարժական գործունեության, այնպես էլ բնակչության բուժսպասարկման ոլորտներում:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40