ՀԱՄՇԵՆԱՀԱՅԵՐԵՆԸ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ԱՆՀԵՏԱՑՈՂ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ

20.08.2018 12:18
1579

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հրապարակած «Անհետացող լեզուների քարտեզի» համաձայն Թուրքիայում 11 լեզու անհետացման եզրին է, իսկ 3 լեզու` վաղուց արդեն մեռած։
Այդ լեզուների ցանկում են Տրապիզոնում միայն տարեցների շրջանում խոսվող պոնտոսյան հունարենը, Արթվինի Խոփա շրջանում խոսվող հայերենի յուրահատուկ բարբառներից մեկը՝ համշենահայերենը, Չամլըհեմշինում առավելապես մեծահասակների շրջանում խոսվող լազերենը, Էդիրնեի տարածաշրջանում տարեցների շրջանում խոսվող գնչուական լեզուն, դարձյալ Էդիրնեում խոսվող գագաուզերենը, Թուրքիայում շուրջ 5-6 հազար անձանց շրջանում խոսվող սեֆարդերենը և այլն։
Թուրքական «Հյուրիեթ» թերթը առանձին-առանձին խոսել է անհետացման եզրին գտնվող գրեթե բոլոր այս լեզուների ներկայացուցիչների հետ։ Համշենահայերենի կրողները հիմնականում բնակվում են Արթվինի Խոփա շրջանում։ Խոփայի Քեմալփաշա ավանում են բնակվում համշենահայ Այշե Ալգյուրը՝ որդու և հարսի հետ։ Նրա մյուս երեխաները տեղափոխվել են մեծ քաղաքներ։
«Երբ ես ծնվել եմ, այստեղ հայեր չեն եղել։ Նրանք գնացել էին, բայց իրենց լեզուն մնացել էր։ Աչքս բացեցի՝ համշենահայերեն լսեցի, մեծացա՝ թուրքերեն սովորեցի»,– պատմում է Այշեն։
Քեմալփաշայում համշենահայերենը հիմնականում մեծահասակների շրջանում է խոսվում, իսկ երիտասարդների հետ թուրքերեն են խոսում։ Այշեի խոսքով՝ այստեղ ոչ ոք հայերենի այբուբենը չգիտի: Նա իր ողջ կյանքի ընթացքում որևէ համշենահայերեն գիրք չի տեսել։
Այշե Ալգյուրի հարևան Գյունայ Շերեմեթը միայն մասամբ է տիրապետում համշենահայերենին։ Իսկ նրա 5 և 7 տարեկան երեխաները, թեև հասկանում են համշենահայերեն, բայց չեն խոսում։ Շերեմեթը պատմում է, որ ամեն կերպ փորձել է երեխաներին համշենահայերեն սովորեցնել, բայց քանի որ թե՛ բակում, թե՛ դպրոցում իշխող լեզուն թուրքերենն է, երեխաները հեշտությամբ մոռանում են համշենահայերենը։
Քիրզի Օղլու անունով մի թուրք պատմաբան տարածել է այն գաղափարը, թե համշենցիները ծագել են օղուզական ցեղերից: Եվ հնարավոր չէ պատմաբանների կամ չակերտավոր պատմաբանների աշխատություններն ուսումնասիրած համշենահայերը չկրեն նաև դրանց ազդեցությունը և երկմտանքի մեջ չընկնեն՝ իրենք հայկակա՞ն ծագում ունեն, թե՞ օղուզական: Սակայն համշենահայ ուսանողները հատկապես վերջին շրջանում սկսել են լրջորեն հետաքրքրվել հայկական մշակույթով, որովհետև ընդհանուր շատ աղերսներ են տեսնում համշենական մշակույթի հետ: 
#ՀԱՄՇԵՆԱՀԱՅԵՐ

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40