Հանդես եկան հաշվետու համերգով

05.06.2019 12:37
1303

Կապանի համայնքապետարանի արվեստի մանկական դպրոցում տեղի ունեցավ 2018-2019 թթ. հաշվետու համերգը` կրթօջախի դասատուների եւ սաների մասնակցությամբ։ Առաջին հարկում ցուցադրված էին դպրոցի սաների գեղանկարչական աշխատանքները, որոնք որոշակի պատկերացում են տալիս մանուկների գեղագիտական նախասիրությունների մասին։ մԻնչեւ համերգը սկսվելը Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը «Արտ-մյուզիք» միջազգային մրցույթ-փառատոնի տարբեր անվանակարգերում մրցանակային տեղեր գրաված կրթօջախի սաներին հանձնեց փառատոնի մրցանակները եւ պատվոգրերը։

Համերգը մեկնարկեց կրթօջախի երգչախմբի ելույթով, որ կատարեց Կոմիտասի «Սոնա յար» եւ Ռոբերտ Պետրոսյանի «Զգոն եղեք» երգերը։ Այնուհետեւ տարբեր երաժշտական գործիքներով հանդես եկան կրթօջախի սաները, որոնք կատարեցին հայ, ռուս, արեւմտաեվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Իսկ թատերարվեստի եւ պարարվեստի սաները հանդես եկան ասմունքով ու պարով։ Մասնավորապես, Մոնա Փարսադանյանը ներշնչանքով ասմունքեց մի հատված Գեւորգ Էմինի «Սասունցիների պարը» պոեմից։ Նաեւ անակնկալ կար. կրթօջախի սաներին, դասատուներին, հանդիսականներին իրենց կատարումը նվիրեցին թավջութակահար Աշոտ Խաչատրյանը, կրթօջախի ջութակի դասատու Միլա Հովհաննիսյանը, դաշնամուրի բաժնի յոթյերորդ դասարանի աշակերտ Առնո Մուսայելյանը։ Հաշվետու համերգը եզրափակվեց կրթօջախի թատերարվեստի բաժնի երկրորդ դասարանի սաների Աթաբեկ Խնկոյանի «Մկների ժողովը» ստեղծագործության բեմականացմամբ։ Ի դեպ այս բեմադրությունը «Արտ-մյուզիք» մրցույթ-փառատոնում արժանացել է առաջին մրցանակի։

Վերջում դպրոցի տնօրեն Մարինա Նահապետյանը երախտագիտություն հայտնեց Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանին եւ համայնքապետարանի աշխատակազմին` կրթօջախի հանդեպ դրսեւորած մշտական աջակցության համար։

Վահրամ Օրբելյան

 

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40