Կապանի ոստիկանության հետաքննիչ Հայկ Սարգսյանը…

25.05.2018 11:45
2630

Առաջին հայացքից անմեղսունակի եւ ողորմելիի տպավորություն թողնող այդ տղան իրականում, սակայն, սովորական հանցագործ է, իսկ ավելի ճիշտ մի «ազնիվ քարփինջ», որով խփում են մարդկանց գլխին:

Այդ արարածին, իբրեւ առարկա, օգտագործել են նաեւ «Սյունյաց երկրի» դեմ…

2018-ի հունվարին Վահե ավազակապետը կանչում է իր գլխավոր հաջաթին՝ մարզի ոստիկանապետ Արշավիրին՝ հանձնարարելով քրեական գործեր հորինել «Սյունյաց երկիր» թերթի խմբագրության եւ խմբագրի դեմ՝ խոստանալով, իբրեւ հիմք, բազում դիմում-բողոք-հաղորդումներ:

Մեկ-երկու օրվա մեջ մարզպետը կարողանում է վարձակալել վեց հոգու, ովքեր էլ գրեթե նույն բովանդակությամբ հաղորդումներ են ներկայացնում ոստիկանություն. մատնիչների անունները հայտնի են ողջ Հայաստանին (ոստիկանություն ներկայացված հաղորդումների տեքստերը, մարզպետի հանձնարարությամբ, կազմել է մարզպետարանում ծպտված մեկ այլ կիսագրագետ իրավաբան՝ Ռուբեն անուն):

Բողոք-դիմումների «հետաքննությունը» Արշավիրը հանձնարարում է Հայկին, ով էլ թերթի խմբագրին խոստովանում է. «Կարեւորն այն չէ, որ Դուք հանցանք չեք գործել, կարեւորն այն է, թե ինչ է ուզում իմ վերադասը, չէ՞ որ մենք ուժային կառույց ենք եւ ոչ իրավապահ մարմին»:

Հետաքննիչը մի քանի օրում չորս-հինգ քրեական գործ է հարուցում ընդդեմ «Սյունյաց երկրի» ու նրա խմբագրի՝ չունենալով գոնե մեկ կիսատ-պռատ ապացույց:

Սկզբից զարմացանք եւ շփոթվեցինք, չէ՞ որ Բերիայի եւ Մուղդուսու շներն անգամ 1930-ականներին այդպես չէին վարվում, նույնիսկ Նյուրնբերգյան հայտնի գործում որեւէ մեկին այդ ծավալի մեղադրանք միանգամից չի ներկայացվել:

Հետո, երբ ծանոթացանք Հայաստանի գործող օրենքներին, երբ ծանոթացանք Վճռաբեկ դատարանի մեզ մտահոգող նախադեպային որոշումներին, երբ իրավիճակի շուրջ քննարկումներ արեցինք բնագավառի փորձառու մասնագետների հետ, համոզվեցինք, որ Հայկն ու Արշավիրը սովորական ու կիսագրագետ հանցագործներ են՝ խցկված ոստիկանության համակարգ:

Վստահ ենք, որ հետաքննիչն ու նրա ղեկավար Արշավիրը կանգնելու են հայոց արդար դատաստանի առջեւ…

Մարզի ոստիկանապետի եւ Կապանի հետաքննիչի այդ հանցագործությունն օրինականացրեց մարզի դատախազ Վազգեն Հարությունյանը: Բայց նրան հասկանում եւ ներում ենք… Ի՞նչ աներ խեղճ դատախազը՝ կշեռքի մի նժարին օրենքն էր, մյուսին՝ հայրական ձեռնարկության կաբելի կայուն առեւտրի երաշխիքը Սյունիքում: Եվ շատ զարմանալի կլիներ, եթե Վազգեն Հարությունյանը կաբելի սյունիքյան առեւտրի հաջողությունը կասկածի տակ դներ ու կանգներ օրենքի դիրքերում ու բռներ մարզպետի պատվերով գործ սարքող Արշավիրի եւ Հայկի հանցավոր ձեռքը…

Ահա այդպես էլ ի կատար է ածվել ավազակապետ Վահեի հերթական ցանկությունը՝ քրեական գործեր հարուցել «Սյունյաց երկիր» թերթի ու նրա խմբագրի դեմ: 

Այդ ամենի մասին առավել հանգամանալից՝ առաջիկայում:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40