ՄԻՊ-ը ստացել է բողոքներ, որ իրավապահ մարմինները սպառնալիքով ստիպում են տալ ցուցմունքներ ընտրակաշառքի վերաբերյալ. Սյունիք է գործուղվել աշխատանքային խումբ

12.07.2021 14:54
1414

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ներկայացվել են բողոքներ, որ վերջին օրերին Սյունիքի մարզի Գորիս համայնքի տարբեր բնակիչների իրավապահ մարմինները բերման են ենթարկում և հարկադրում տալ իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ: Այս մասին առկա են նաև հրապարակումներ համացանցում, որոնք այսօր կուղարկվեն Դատախազություն՝ քննության նպատակով։

Ըստ բողոքների՝ տարբեր ժամանակահատվածում, այդ թվում՝ 2021 թվականի ընթացքում, բնակիչները համայնքային մարմիններից ստացել են սոցիալական աջակցություն, սակայն իրավապահ մարմինները, այդ թվում՝ Ոստիկանության ծառայողները, իրենց առանց հիմքերի բերման են ենթարկում Ոստիկանություն, զրկում են ազատությունից ժամեր շարունակ, հարկադրում են տալ ուղղորդված ցուցմունքներ այն մասին, որ Գորիս խոշորացված համայնքի ղեկավարը, Քարահունջ, Որոտան բնակավայրերի ղեկավարներն իրենց սոցիալական աջակցությունը տվել են որպես ընտրակաշառքներ: Ահազանգեր կան նաև այն մասին, որ բնակիչներին ստիպում են տալ ցուցմունքներ մի շարք այլ հարցերի վերաբերյալ ևս:

Բնակիչների պնդմամբ՝ իրենք մշտապես ստացել են սոցիալական աջակցություն, և դրանք որևէ առնչություն չունեն ընտրությունների, Վարչապետի պաշտոնակատարին կամ այլ քաղաքական ուժի ղեկավարի օգտին քվեարկելու կամ չքվեարկելու հետ:

Ըստ ահազանգերի՝ հատկապես ճնշումներ են գործադրում կանանց նկատմամբ, տրվում են իրավապահ մարմինների պահանջած ցուցմունքները չներկայացնելու համար իրենց կամ ամուսիններին Երևան տեղափոխելու, ձերբակալելու կամ կալանավորելու սպառնալիքներ:

Նկատի ունենալով բողոքներն ու ահազանգերը՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից խումբ է գործուղվել Սյունիքի մարզ՝ բնակիչների իրավունքների պաշտպանության հարցերը տեղում ստուգելու, անհրաժեշտ հանդիպումներ ունենալու և միջոցներ ձեռնարկելու նպատակով:

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ այսօր այցեր կիրականացվեն նաև կալանավորված՝ Քարահունջ, Որոտան վարչական շրջանների ղեկավարներին: Այսօր այց կիրականացվի նաև Քաջարան համայնքի ղեկավարին՝ քրեակատարողական հիմնարկ:

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34