ՀԱՆԴԻՊՈՒՄ «ԵՐԿԻՐ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՉԻՉՆԵՐԻ ՀԵՏ

29.07.2019 13:00
2095

Հուլիսի 28-ին՝ Եղվարդ գյուղական բնակավայրում, Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը հանդիպում ունեցավ ֆրանսիական «Երկիր և Մշակույթ» համազգային բարեգործական կազմակերպության ներկայացուցիչների հետ: Ճանաչողական զրույցի ընթացքում հյուրերը ներկայացրեցին կազմակերպության կողմից Սյունիքում իրականացված աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը։ Կազմակերպության ծրագրերի ցանկում տեղ են գտել Սյունիքի մարզի մի շարք մշակութային ու հոգևոր կենտրոնների բարեկարգման ու կառուցման աշխատանքներ: Նշենք, որ 2008 թվականին «Երկիր և Մշակույթ» կազմակերպության հետ համագործակցության շնորհիվ՝ վերանորոգվել է Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև հետագա համագործակցության հեռանկարները: 
Կազմակերպության խնդիրն է վերանորոգել եւ պահպանել հայկական պատմական հուշարձանները ամբողջ աշխարհում եւ օգնել սփյուռքահայերին ճանաչել իրենց պատմական երկիրը` առաջարկելով կամավորական աշխատանքներ: Երկիր եւ մշակույթը կազմակերպում է ամառային ճամբարներ հայրենիքում` համախմբելով Եվրոպայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Իրանից եւ այլ երկրներից ժամանած կամավորներին: Նրանց ջանքերով իրականացվում են բազմաթիվ ճարտարապետական, գյուղատնտեսական եւ հասարակական ծրագրեր: Այդ ծրագրերը ոչ միայն օգնում են հայերին ճանաչել իրենց արմատները, այլեւ խորացնում իրենց գիտելիքները հայրենի մշակույթի մասին:

 

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12