ՀԱՆԴԻՊՈՒՄ «ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ-ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի ԹԻՄԻ ՀԵՏ

28.02.2019 14:22
1494

Փետրվարի 27-ին Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը հանդիպում ունեցավ «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան»-ի ծրագրային թիմի ղեկավարի եւ անդամների հետ։
Հանդիպման սկզբում թիմի ղեկավար Հայնո Հերթելը համայնքի ղեկավարին ընդհանուր գծերով ներկայացրեց ծրագիրը, նպատակները, կատարված աշխատանքները, ինչպես նաև հետագա անելիքները։
Ողջունելով հյուրերին՝ համայնքի ղեկավարը շնորհակալություն հայտնեց տվյալ ոլորտում իրականացված ծրագրերի համար, ինչպես նաև պատրաստկամություն է հայտնել սերտ համագործակցության՝ նշելով, որ դա կնպաստի ծրագրի արդյունավետության բարձրացմանը։ 
Թիմի ղեկավարը ցանկացավ նաև տեղյակ լինել զարգացման ռազմավարությանը, համայնքի տեսլականին, որպեսզի ծրագրեր կազմելիս գործառույթներ չիրականացնեն, որոնք դուրս են զարգացման պլանից։ Հանդիպման ժամանակ կողմերը քննարկեցին անհրաժեշտ համատեղ քայլերն ու մշակվելիք կոնկրետ նախագծերը։
Հիշեցնենք, որ «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան»-ը իրականացվում է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից և այն ֆինանսավորում է գերմանական KFW բանկը:
«Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» -ի նպատակն է ուժեղացնել «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի կազմում ընդգրկված 7 բնության հատուկ պահպանվող տարածքների բնական պաշարների պահպանությունն ու այդ տարածքների կառավարումը` միաժամանակ բարելավելով հարակից համայնքների սոցիալ-տնտեսական վիճակը։
Պահպանվող տարածքների հարակից բոլոր 32 համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակներում իրականացվում են փողոցային լուսավորության ապահովում, վառելափայտի սպառումը կրճատող, ջերմամեկուսիչ պատուհանների և վառարանների էներգախնայողությանն ուղղված հատուկ ծրագրեր, գյուղական տնտեսության և տուրիզմի զարգացման խթանում:

 

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34