Հանդիպում՝ ՀՀ–ում Չինաստանի դեսպանի հետ

25.08.2022 21:51
2394

Այսօր՝ օգոստոսի 25-ին, Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին։

Ողջունելով դեսպանին՝ համայնքի ղեկավարը կարևորել է Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով այն հանգամանքը, որ 2016 թվականին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Կապան քաղաքի և չինական Նինբո քաղաքի միջև։ Միաժամանակ իր երախտագիտությունը հայտնել Նինբո քաղաքին, Քովիդ-19 համավարակի ծանր պայմաններում, Կապանին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու համար։

Գևորգ Փարսյանը շնորհակալություն է հայտնել նաև դեսպանին այս ոչ հեշտ ժամանակաշրջանում Կապան այցելելու համար և խոսել հետպատերազմյան դժվարությունների, առկա մարտահրավերների և այլ առնչվող երևույթների վերաբերյալ։ Այս համատեքստում դեսպանը ներկայացրել է իր երկրի դիրքորոշումը՝ հույս հայտնելով, որ երկու երկրները քաղաքական–դիվանագիտական երկխոսության միջոցով կհասնեն խաղաղության։

Անդրադառնալով այցի բուն նպատակին՝ կողմերը խոսել են արդյունավետ համագործակցության ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ, համաձայնել, որ ներուժը բավականին մեծ է, և կարող են հաջողությամբ համագործակցել մի շարք ոլորտներում։ Երկկողմ կարևորվել է նաև համագործակցությունը փորձի փոխանակման, զբոսաշրջության, կրթության և տնտեսության զարգացման ուղղություններով:

Հանդիպման ավարտին տեղի է ունեցել խորհրդանշական նվերների փոխանակման արարողություն։

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02