Հանդիպում՝ պատվախնդիր հրամանատարների հետ

21.01.2021 21:14
5527

Այսօր Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը և համայնքի անվտանգության գծով տեղակալ Մեսրոպ Արզումանյանը համայնքապետարանի նիստերի դահլիճում հանդիպեցին Կապանի ինքնապաշտպանությանը մասնակցած ջոկատների հրամանատարների հետ։ Համայնքի ղեկավարը՝ հրամանատարների գլխավորությամբ, իր խորին շնորհակալությունը հայտնեց բոլոր այն տղաներին, ովքեր առաջինը արձագանքեցին և ձեռնամուխ եղան Կապան համայնքի սահմանամերձ գյուղերի և Կապան քաղաքի բնակչության անվտանգությունն ապահովելու գործընթացին։ Գ․Փարսյանի խոսքով, չնայած նրան, որ արդյունքը առանձնապես մեզ ցնծալու առիթ չտվեց, բայց և պատկերը իր համար գոհացուցիչ էր այնքանով, որ Կապանն ունի նման արժանապատիվ, պատվախնդիր, օրհասական պահին կազմակերպչական հմտություններով օժտված, միասնական, քաջ ու անձնուրաց նվիրված տղաներ։

Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարը նաև ներկաներին մանրամասն ներկայացրեց ինքնապաշտպանությունը սկսելուց առաջ և հետո մեր սահմանների հետ կապված զարգացումները և ընդհանուր պատկերը, ինչպես նաև խոսեց առաջիկա անելիքների և ծրագրերի մասին։

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40