Մեղրիի Նռնաձորում կառուցվում է նոր թաղամաս Արցախից տեղահանված բնակիչների համար

01.04.2021 15:41
5608

Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Նռնաձոր գյուղում մեկնարկել են նոր թաղամասի շինարարական աշխատանքները: Այդտեղ առաջին փուլով նախատեսվում է կառուցել 30 անհատական բնակելի առանձնատուն՝ նախատեսված պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված բնակիչների համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Մեղրիի զարգացման հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սաքապետոյանը նշեց, որ ֆինանսավորումն իրականացվում է բարերարների միջոցներով: Նախապատրաստական աշխատանքների ու երկու առանձնատան ֆինանսավորում առկա է:

«Մենք նախատեսում ենք այս ծրագիրը հանրայնացնել, իրազեկման լայն արշավ իրականացնել, որ աջակիցների շրջանակն ընդլայնվի: Նախնական տվյալներով՝ մայիսի սկզբին նախատեսում ենք կատարել ծրագրի բացումը, կլինի առաջին տների հիմնարկեքի արարողությունը: Իրազեկման լայն արշավի շրջանակում քարոզչական ակտիվ աշխատանք ենք կատարելու, որպեսզի շատերը տեղյակ կլինեն ու 1000 դրամից սկսած յուրաքանչյուրը ցանկության դեպքում աջակցի»,-ասաց Արմեն Սաքապետոյանը:

Խոսելով նախապատրաստական աշխատանքների մասին՝ նա նշեց, որ տարածքը շատ ավերակ վիճակում էր, մեծածավալ հողային, հարթեցման աշխատանքներ են իրականացվել մոտ 3 հա տարածքում: Նախապատրաստվել է ամբողջ թաղամասի շինհրապարակը: Արդեն սկսվել է առաջին երկու տների կառուցումը: Առաջին փուլում նախատեսվում է կառուցել 30 տուն: Ընտրվելու են բացառապես այն ընտանիքները, որոնք երիտասարդ են, բազմազավակ են: Տները կառուցվում են 5-6 հոգանոց ընտանիքների համար:

«Շեշտը դրել ենք Արցախից տեղահանված, սոցիալապես անապահով, բազմանդամ ընտանիքների վրա: Նախատեսում ենք սկզբում գոնե 200 բնակչի տեղափոխում: Արդյունքում, դպրոցում շարժ կլինի, առաջ կգա մանկավարժներով տեղի դպրոցը համալրելու խնդիր, տրանսպորտի հարցի կարգավորում: Այսինքն՝ ենթակառուցվածքները պետք է բարելավվեն»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ճանապարհների հետ կապված նույնպես խնդիր կա: Պայմաններն այնպիսին են, որ հողային աշխատանքների համար նախատեսված տեխնիկան շատ մեծ բարդություններով են տեղափոխել: Արմեն Սաքապետոյանի խոսքով, Նռնաձորը՝ հարավարևելյան ուղղության առաջին սահմանակից գյուղը փորձում են վերաբնակեցնել, այնտեղ աշխուժություն մտցնել:

Մեղրի համայնքի ղեկավարը «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծեց՝ ենթակառուցվածքների զարգացումն առաջնահերթ պետք լինի, մանկապարտեզ կառուցելու անհրաժեշտություն է լինելու:

«2016 թվականից առ այսօր Մեղրի խոշորացված համայնքի 4 գյուղում մանկապարտեզ ենք բացել: Նռնաձորն առաջիկայում ևս մեր ուշադրության կենտրոնում է, խմելու ջրի, ոռոգման ջրի հարցերը լուծված են, ջրավազան է կառուցվել, որը շատ կարևոր է: Մենք բարեբեր հողեր ունենք, եթե ծրագիրը կյանքի կոչվի, այստեղ բնակվելն ու աշխատելը գրավիչ է, եկամուտ ապահովում է: Այսօր մեզ մոտ աճեցվում է նուռ, արքայանարինջ, թուզ և այլն, անասնապահությամբ են զբաղվում»,-ասաց համայնքի ղեկավարը: Նրա խոսքով, շատ կարևոր է նաև բնակիչների հետագա կենսագործունեության, ապրուստի միջոցների հարցը կարգավորելը:

Նռնաձորում ազատ հող չի մնացել: Կառավարության որոշմամբ Դատապարտյալների հիմնադրամին տարիներ առաջ հատկացվել է ժամանակավոր օգտագործման իրավունքով մոտ 140 հա հողատարածք, որն, ըստ էության, այսօր չի մշակվում: Խնդիր է դրված հողի օգտագործման իրավունք ստանալ: Նա նշեց, որ նախատեսում են այդ հողերը տրամադրել վերաբնակեցված ընտանիքներին:

«Մեղրիի զարգացման հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սաքապետոյանն էլ ավելացրեց, որ ոչ միայն քաղաքացիների վերաբնակեցման, այլև վերջիններիս աշխատանքով ապահովելու խնդիրներն են լուծում: Հիմնադրամը բանակցել է նռան հումքով գինու արտադրությամբ զբաղվող ընկերությունների հետ, վերջիններս ունեն հետաքրքրություն և պատրաստակամ են մասնակցել տեղում կոոպերացիայի ստեղծմանն ու զարգացմանը:

«Գաղափարն այն է, որ ֆինանսական ներդրումներն անեն գործարարները, բնակիչները ոչ թե լինեն վարձու աշխատողներ, այլ հանդիսանան կոոպերատիվի աշխատողներ: Այդ եղանակով կարող ենք իրականացնել վերջիններիս սոցիալական ապահովությունը, միաժամանակ գաղափար կա էքստրեմալ տուրիզմի զարգացման հետ կապված: Աշխատանքները շարունակական են լինելու»,-եզրափակեց Արմեն Սաքապետոյանը:

 

Արմենպրես

Բերման է ենթարկվել Նարեկ Նալբանդյանը. «Իշխանություն»

07.09.2026 21:29

Թեհրանը TRIPP-ի վերաբերյալ անսպասելիորեն նոր կոշտ պայմաններ է դրել Փաշինյանի առաջ՝ պահպանելով բարյացկամությունը հրապարակային դաշտում

07.09.2026 20:17

Վեհափառի և 6 եպիսկոպոսի վերաբերյալ ապօրինի քրեական գործը կքննվի Արմավիրում

07.09.2026 20:12

Զգալի առաջընթաց է գրանցվել, այդ թվում՝ եռակողմ բանակցություններ կազմակերպելու հետագա քայլերի ուրվագծման հարցում. Ուիթքոֆը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցությունների մասին

07.09.2026 19:01

Կապանում օտարերկրյա ներդրումներ չկան. փոխքաղաքապետը` տնտեսական ակտիվության մասին

07.09.2026 17:24

Ադրբեջանն ընդլայնել ու ամրացրել է ՀՀ տարածքում 3 կմ խորությամբ գտնվող դիրքը. Դավիթ Գալստյան

07.09.2026 17:19

Մոսկվան ստիպված է պաշտպանել սեփական շուկան. առաջարկում ենք հայ գործընկերներին համատեղ աշխատել. Օվերչուկ

07.09.2026 17:03

Կոռնիձորով ադրբեջանցիների առաջխաղացման մասին իրարամերժ տեղեկություններ են ստացվում

07.09.2026 17:01

Փաշինյանն ընդունել է Պուտինի հրավերը. շուտով կգնա Մոսկվա

07.09.2026 16:54

Պեսկովը բացահայտել է, թե որն է լինելու Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպման օրակարգի հիմնական թեման

07.09.2026 16:52

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը գծված է դեռ 1984-88թթ. ի՞նչն եք սահմանագծում. Խոսրով Հարությունյան

07.09.2026 16:29

Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ

07.09.2026 15:56