Փառատոնի համերգային երկրորդ օրը՝ սիմֆոնիկի անմոռաց համերգով

08.07.2023 12:26
2172

Կապանի միջազգային երաժշտական փառատոնի համերգային երկրորդ օրն արվեստի քոլեջի երգեհոնային դահլիճը լեփ-լեցուն էր: Երաժշտասերը եկել էր բարձրակարգ երաժշտություն ունկնդրելու ակնկալիքով, ինչը միանգամայն իրականություն դարձավ: Բեմահարթակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն էր (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան): Համերգային ծրագրի սկզբում հնչեց Մոցարտի  «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայի նախերգանքը, դաշնամուրի և նվագախմբի համար  գրված N 21 դո մաժոր կոնցերտը: Այնուհետև հնչեց Մարտին Ուլիխանյանի «Հայկական ռապսոդիան»՝ թավջութակի և լարայինների համար, արիաներ Մոցարտի, Ջամոկո Պուչինիի  և Ալֆրեդրո Կատալինիի «Վալի» օպերաներից:

Հանդիսատեսը հատկապես բուռն ծափողջույններով և օվացիայով վարձատրեց նվագախմբին, որը կատարեց Արամ Խաչատրյանի «Վալսը»՝ Միխայիլ Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի համար գրված երաժշտությունից: Եվ որպես հավարտ համերգի՝ հնչեց մի գեղեցիկ ստեղծագործություն՝ Առնո Բաբաջանյանի «Սերենադը»՝ Մարտին Ուլիխանյանի մշակմամբ:

Համերգային երեկոյին հանդիսատեսը ծաղիկներով և սրտաբուխ ծափերով ողջունեց մենակատարներին՝ Մարիաննա  Շիրինյանին (դաշնամուր), Լյանա Ուլիխանյանին (թավջութակ),   Լիաննա Ալեքսանյանին (սոպրանո), Տիգրան Ավագյանին (շեփոր):

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի բարձրակարգ կատարումների աստվածային մեղեդիները երկար կղողանջեն կապանցի հանդիսատեսի ունկերում:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40