Ի գիտություն Խնձորեսկ, Ներքին Խնձորեսկ, Հարթաշեն, Բարձրավան, Շուռնուխ եւ Որոտան գյուղերի բնակիչների

09.10.2021 21:07
6617

Սիրելի հայրենակիցներ

Հոկտեմբերի 17-ին Գորիս համայնքում տեղի կունենա ավագանու ընտրություն: Այսօր արդեն կարող ենք ստույգ կերպով հայտարարել, որ «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունը Գորիս համայնքի ավագանում կունենա խմբակցություն:

«Հայ Ազգային Կոնգրես»-ը  ընտրությանը մասնակցում է իրատեսական, հիմնավորված եւ հավակնոտ ծրագրով:

Ծրագրի հիմնադրույթները ձեզ ներկայացնելու եւ ձեր դիտարկումներն ու առաջարկությունները լսելու նպատակով «ՀԱԿ»-ի ընտրական ցուցակի ներկայացուցիչները, ցուցակի 1-ին համար Կարեն Լազարյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 11-ին կայցելեն համայնքի Խնձորեսկ, Ներքին Խնձորեսկ եւ Հարթաշեն գյուղեր (Խնձորեսկում կլինենք ժամը 14.30-ին, Ներքին Խնձորեսկում՝ ժամը 16.00-ին, Հարթաշենում ՝ ժամը 18.00-ին):

Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 12-ին այցելություն կկատարենք Բարձրավան, Շուռնուխ եւ Որոտան գյուղեր (Բարձրավանում կլինենք ժամը 11.00-ին, Շուռնուխում՝ 12.30-ին, Որոտանում ժամը՝ 14.00-ին):

Նշված բնակավայրերի գլխավոր փողոցներով կիրականացվի շրջայց:

Գորիս համայնքի նշված գյուղեր կատարվելիք այցերին կմասնակցեն «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը, կուսակցության վարչության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը, իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Արմեն Խաչատրյանը:

Սիրելի հայրենակիցներ

Ցանկալի է ձեզանից յուրաքանչյուրի մասնակցությունը. ժամանակ եւ հնարավորություն ունենալու դեպքում միացեք մեր երթին ու հանդիպումներին:

Հարգանքով՝ «ՀԱԿ»-ի Գորիսի նախընտրական շտաբ

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12