Հանդիպում շրջանավարտների, ուսումնական հաստատությունների ղեկավարների եւ ուսուցիչների հետ

26.05.2016 12:51
2348

Մայիսի 25-ին Կապանի մշակույթի կենտրոնում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Կապանի տարածաշրջանի դպրոցների ղեկավարների, ուսուցիչների եւ շրջանավարտների հետ հանդիպում, որի նպատակն էր, բացի շնորհավորական խոսքեր հնչեցնելուց, նաեւ հորդորել Վերջին դասի միջոցառումները համեստ կազմակերպել:

Ինչպես կրթության վարչության պետ Հովիկ Ալեքսանյանը նշեց, Վերջին դասի խորհուրդն աշակերտի եւ ուսուցչի յուրօրինակ հաշվետվությունն է սեփական երկրի առջեւ: Նա շրջանավարտներին հաջողություններ մաղթեց առաջիկա քննություններում, դպրոցներին՝ հետագա ուսումնական գործընթացում:

Սուրեն Խաչատրյանը նախքան ելույթին անցնելն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել ապրիլյան պատերազմում զոհված 13 սյունեցու հիշատակը: Այնուհետեւ համոզմունք հայտնեց, որ, ի դեմս դահլիճում ներկա շրջանավարտների, վաղն ավելի հզոր ուժ է հերթափոխելու գալիս մեզ: Շնորհավորելով Վերջին դասի կապակցությամբ՝ նա նշեց. «Դուք եք մեր երկրի իսկական տերը. մեր նախնիների ժառանգությունը պետք է պահեք եւ նրանց գործի շարունակողը լինեք: Ես համոզված եմ, որ դպրոցը ձեզ համար կմնա հարազատ օջախ, ուսուցիչները՝ ծնողների նման թանկ: Թող Աստված ձեզ պահապան լինի»:

Մարզպետը կոչ արեց շրջանավարտներին՝ ավելորդ շռայլություններից խուսափել՝ հատկապես հաշվի առնելով ապրիլյան իրադարձությունները, հարգելով մեր զոհերի հիշատակը: Անդրադառնալով մասնագիտական կողմնորոշման հարցերին՝ Սուրեն Խաչատրյանը նշեց, որ տուրք տան տեղական բարձրագույն ուսումնական հաստատություններին, քանի որ մանավանդ վերջին տարիներին մեծ աշխատանքներ են կատարվել դրանց արդիականացման ուղղությամբ: «Իհարկե, ես հասկանում եմ, որ հատկապես սյունեցու գիտելիքները, մակարդակն անհրաժեշտ են մեր հանրապետության ողջ տարածաշրջանին, բայց Սյունիքի զարգացման համար յուրաքանչյուրիդ կարիքն ունենք», - ընդգծեց նա:

Առիթն օգտագործելով` Սուրիկ Խաչատրյանն իր երախտագիտությունը հայտնեց ապրիլյան պատերազմական գործողությունների ընթացքում առաջնագիծ մեկնած սյունեցի կամավորականներին, ովքեր կարողացան իրենց փորձի եւ գիտելիքների շնորհիվ նպաստել հայրենիքի սահմանների պաշտպանությանը:

Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանն անդրադարձավ Վերջին դասի կապակցությամբ անցկացվելիք քաղաքային միջոցառումների կազմակերպման հարցերին:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Լեռնիկ Պետրոսյանը կարեւորեց երիտասարդներին իրենց հող ու ջրում պահելուն միտված քայլերը, մեր լինելիությանը նեցուկ լինելը: Խոսելով մասնաճյուղի առավելություններից՝ նա նշեց, որ տեղական բուհերն ավարտելուց հետո տվյալ մասնագիտությամբ աշխատանքի տեղավորվելու հնարավորությունն ավելի մեծ է:

Հանդիպման ավարտին մարզպետը շրջանավարտներին խորհուրդ տվեց վայելել ուսանողական տարիները, ինչպես նաեւ երիտասարդ տարիքում քաղաքականությունից հեռու մնալ:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34