Հանդիպում «Սյունյաց երկրի» խմբագրատանը

04.09.2025 16:50
613

Սեպտեմբերի 4-ին «Սյունյաց երկիր» թերթի և «Սյունյաց երկիր․ մշակութային» հանդեսի խմբագիր Սամվել Ալեքսանյանը պարբերականի խմբագրատանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետությունից Սյունիք այցելած Ֆերեյդոն Բաղերի Նուարին և Մոհամմադ Ջավադ Աղա Զարիին։

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորեցին Սյունիքի և Իրանի Իսլամական Հանրապետության հետագա մշակութային մերձեցման անհրաժեշտությունը, ինչի համար, անշուշտ, չափազանց կարևոր նշանակություն ունի իրական և արժանապատիվ խաղաղությունը, որի կարիքն առանձնապես զգում են Սյունյաց աշխարհում։

Սամվել Ալեքսանյանն ընդգծեց, որ երկու ժողովրդի մշակութային կապերը սկիզբ են առնում դարերի խորքից՝ վկայակոչելով մի քանի ուշագրավ օրինակ։

Պարոն Ֆերեյդոն Բաղերի Նուարը, ով Թեհրանում գործող Մշակույթների մերձեցման ինստիտուտի գլխավոր քարտուղարն է, ներկայացրեց այդ կենտրոնի առաքելությունը, որի նպատակներից է նաև հայ–իրանական մշակութային կապերի զարգացումը, այդ թվում՝ լրագրողական համայնքների մերձեցումը։

Իսկ դոկտոր Մոհամմադ Ջավադ Աղա Զարին, ով Թեհրանի համալսարանի դասախոս է, նշեց լրագրողների միջազգային համագործակցության անհրաժեշտությունը և լրատվամիջոցների դերը ժողովուրդների մշակութային մերձեցման գործում։

Կողմերը պատրաստակամություն հայտնեցին նպաստել նաև լրագրողական ընտանիքների շփումներին ու համագործակցությանը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40