Արսեն Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը

17.08.2018 11:00
1108

 Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ամփոփել է նախարարի պաշտոնում գործունեության 100 օրը: «Արմենպրես»-ը, ներկայացնում է Արսեն Թորոսյանի աշխատանքային 100-օրվա ընթացքում կատարված հիմնական աշխատանքները.

Սրտի ստենտավորման գների զգալի նվազեցում` բանակցությունների եւ ծախսերի օպտիմալացման արդյունքում. հուլիսի 1-ից պետպատվերի շրջանակներում ստենտավորումը ոչ դեղապատի փոխարեն կիրականացվի դեղապատ ստենտով, շուրջ 750 հազար դրամով՝ նախկին 1 մլն 80 հազար դրամի փոխարեն:

Առողջության առաջնային պահպանման օղակի աշխատավարձերի 15 տոկոսով բարձրացում` ներքին տնտեսումների հաշվին:

Տուբերկուլոզի ազգային կենտրոնում աշխատավարձերի բարձրացում ծախսերի արդյունավետ կառավարման շնորհիվ:

Ծխախոտի բացասական ազդեցության նվազեցման մասին օրենքի նախագծի մշակում, հանրային ակտիվ քննարկումներ, իրազեկման աշխատանքներ

Նպատակային կլինիկական օրդինատուրայի տեղերի կտրուկ ավելացում` 35-ից հասցնելով 50-ի

Հանրապետությունում համաճարակային իրավիճակի վերահսկողության ուժեղացում` պայմանավորված աղիքային վարակների սեզոնային եւ էնտերովիրուսների ընդհանուր ակտիվացմամբ

Մանկական եւ մայրական մահացության ամեն դեպքի առանձին քննարկման մեխանիզմի ներդրում

Դեղերը դեղատոմսով դուրս գրելու կարգի նախագծի մշակում, հանրային ակտիվ քննարկումներ

Էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման կազմակերպում` տեխնիկական եւ տվյալների անվտանգության խնդիրների շտկում

Միջազգային կազմակերպությունների հետ քննարկումների միջոցով առողջապահական ապահովագրության համակարգի ընդլայնման առարկայական քննարկումներ

«Հոգեբուժության մասին» օրենքի լրամշակում

Հոգեկան առողջության պահպանման կենտրոնի վերանորոգման, բարեկարգման աշխատանքների մեկնարկ` ներքին ֆինանսական տնտեսումների միջոցով

Պետպատվերով սպասարկվող հիվանդների առցանց հերթագրման համակարգի ներդրում` բացառելու բուժհիմնարկների կողմից անհիմն մերժումները եւ անհարկի հետաձգումները

Պատվաստումների ընթացակարգի փոփոխություն` անցում հնգավալենտից վեցավալենտի

Ուսումնասիրություններ բուժհաստատություններում` մոնիթորինգի համակարգի ներդրմամբ

Համակարգային փոփոխություններ առողջապահության նախարարության ենթակա հիմնարկներում (Արյունաբանական կենտրոն, Տուբերկուլոզի ազգային կենտրոն, ՀԱՊԱԿ)

Սեւանա լճի ջրի որակական մոնիթորինիգ, բնակչության իրազեկման բարձրացում

«Կուրության կանխարգելման» ծրագրի ֆինանսական բլոկի վերանայում, ծրագրային խնդիրների շտկում

Ակտիվ հանգստի շրջանում Սեւան-Երեւան մայրուղու վրա շտապօգնության մեքենաների կայանում, արտերկիր մեկնողներին տարբեր երկրների համաճարակային վիճակի մասին իրազեկում, պատվաստումների կոչ

Կլինիկական միջազգային ուղեցույցների և պացիենտի վարման գործելակարգերի ներդրմանն ուղղված քայլեր, քննարկումներ

Շտապօգնության մեքենաների ստացում և բաշխում` թարմացնելու հանրապետության ողջ ավտոպարկը

Արագածոտնի Կոշ համայնքի «Արմենակ և Աննա Թադեոսեանների բուժկենտրոն-հիմնադրամի» պետական ֆինանսավորման ավելացում` 29.4 մլն դրամին ավելացնելով ևս 20 մլն դրամ` սպասարկելու նաեւ Օշականի հաշմանդամ երեխաներին, կրճատելու հերթերն ու ապահովել վերականգնողական բուժման մատչելիությունը:

Շուկայում կասկածելի ծագման դեղերի խմբաքանակի հայտնաբերում` ապօրինի ներկրման փաստի արձանագրում

Վրաստան պաշտոնական այց, գործակցության պայմանավորվածություններ

Ամստերդամ աշխատանքային այց, ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի հակազդման գործում Հայաստանի փորձի եւ կատարվող աշխատանքների ներկայացում

Այցեր հանրապետության բոլոր մարզեր եւ Արցախ`տեղական խնդիրներին ու բուժհաստատությունների պայմաններին տեղում ծանոթանալու եւ խնդիրներին կոնկրետ լուծումներ տալու

Մեծ Բրիտանիայի հետ առողջապահական կապերի հաստատում, որոնք մինչ այժմ բացակայել են

Ֆինանսական շտկումներ ծննդօգնության ոլորտի հատկացումներում

Բուժօգնության դեպքերի անհատական վարման (case managament) ինստիտուտի ներդրում` կապված Էլեկտրոնային առողջապահական համակարգի հետ. Քաղաքացու` հիվանդանոց դիմելու պահից սկսած դեպքը կլինի բժիշկ-փորձագետի հսկողության ներքո` մինչև բուժման ավարտը:

Միջազգային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ակտիվ հանդիպումներ, առողջապահական առաջնահերթությունների եւ անելիքների քննարկում (ԱՀԿ, «Յունիսեֆ», ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ, Հայ բժիշկների համաշխարհային կոմիտե, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագիր, «Վորլդ Վիժն», IDEA, «Բժիշկներ առանց սահմանների, Համաշխարհային բանկ, Եվրասիական զարգացման բանկ, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկ»:

Անվանի մասնագետների հետ հանդիպումների միջոցով ոլորտի առանցքային զարգացումների շուրջ քննարկումներ` Լորդ Արա Դարզի, Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի նախագահ Հարություն Արմենյան, Հայ բժիշկների համաշխարհային կոմիտեի (ԱՄԻԿ) նախագահ Վիգեն Սեփիլյան, IDeA-ի ի տնօրեն Րաֆի Պաղճեան, սփյուռքահայ բժիշկներ:

Հանդիպումներ, քննարկումներ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի, ՀՀ-ում Մեծ բրիտանիայի դեսպանի, ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ:

 

armenpress.am

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10