Հանդիպումներն աշակերտության հետ շարունակվում են

24.10.2017 15:05
1613

Գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատրությամբ գործող 1-ին ԲԿ իրավաբան, ավագ սպա, մայոր Տաճատ Էմինին եւ 60369 զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Օնիկ Հովհաննիսյանը հանդիպեցին Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի աշակերտության հետ:


Դասընթացի թեման նույնն էր՝ «Աշակերտ, ոստիկան, զինվոր՝ հայրենիքի նվիրյալ»:


Մինչ հանդիպումը՝ նրանք դպրոցի զինղեկ, մայոր Սամվել Առուստամյանի ուղեկցությամբ եղան հաստատության՝ բարձր մակարդակով կահավորված հրաձգարանում, Արցախյան պատերազմի զոհեր, Գորիսի «Քոլատակ» կամավորական ջոկատի դասակի հրամանատար Վոլոդյա Բաղդասարյանի եւ Սեյրան Քարամյանի (Փոքր Սոս) անվան դասասենյակներում:


Սյունիքի մարզային ոստիկանության Գորիսի բաժնի ԱԳԽ դպրոցական տեսուչ, լեյտենանտ Լիլիթ Դանիելյանի բացման խոսքից հետո, թեմայի շրջանակում իրավական, բանակային կյանքի ու նրա օրենքների, քառօրյա պատերազմում մեր քաջ զինվորի ու սպայի սխրագործությունների մասին զեկույց-զրույց ունեցավ մայոր Էմինին:


Ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Օնիկ Հովհաննիսյանն անկեղծ ներկայացրեց ջոկի բանակային առօրյան՝ սկսած առավոտյան վերկացից՝ մարմնամարզություն, նախաճաշ, տողան եւ պարապմունքներ, մինչեւ հանգիստ եւ քնելու ժամ, վերակարգ եւ պահակային ծառայություն:


Հանդիպման ընթացքում մայոր Էմինին եւ կրտսեր սերժանտ Հովհաննիսյանը պատասխանեցին աշակերտներին հուզող հարցերին՝ նվիրված բանակային կյանքին, զինվորական օրենքներին, զինվորի ծառայությանը, նրա կենցաղի, սննդի, հանդերձանքի, ծառայողական այլ խնդիրների վերաբերյալ:


Զինվորական առօրյայի, ծառայության օրենքների նկատմամբ մեծ հետաքրքրություն էին ցուցաբերում նաեւ աղջիկները:


Ընդհանուր առմամբ, ավագ դպրոցի աշակերտության հայրենասիրական դաստիարկությունն ու իրավագիտակցությունը, ռազմական տեխնիկայի, զինվորական կարգ ու կանոնների նախնական տիրապետման մակարդակը գտնվում է գոհացուցիչ մակարդակի վրա, տնօրինության եւ զինղեկի մշտական ուշադրության ներքո:


Աշակերտների իրավագիտակցությունը եւ հայրենասիրությունը բարձրացնող, բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը միտված «Աշակերտ, ոստիկան, զինվոր՝ հայրենիքի նվիրյալ» թեմայով զրույց-հանդիպումները պարբերաբար կշարունակվեն նաեւ տարածաշրջանի գյուղերի ուսումնական հաստատություններում:

Սուսաննա Բաբաջանյան
1-ին ԲԿ լրատվական ծառայություն

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40