Հանդիպումը նվիրված էր գիտության համաշխարհային օրվան

10.11.2023 17:06
915

Նոյեմբերի 10-ը նշվում է որպես գիտության համաշխարհային օր, որի առանցքային խորհուրդը և նպատակը հասարակության ուշադրությունը դեպի գիտությունն ուղղելն է։ Հիշարժան օրվա շրջանակում ««Ծիածան» առաջնորդների կրթական կենտրոն» հասարակական կազմակերպության հյուրերն էին Երևանից ժամանած ֆիզիկոսներ, ովքեր հանդես եկան օրվանը պատշաճող դասախոսություններով։

Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր Արամ Սահարյանի դասախոսությունը, մասնավորապես, նվիրված էր տիեզերքի ընդարձակման հայտնաբերմանը, տիեզերքի ուսումնասիրման հիմնախնդիրներին։ Այդ համատեքստում նա ներկայացրեց Նոբելյան մրցանակի դափնեկիր այն ֆիզիկոսներին, ովքեր նշանակալի ավանդ ունեն տիեզերքի հիմնախնդիրների ուսումնասիրման ոլորտում։ Բանախոսն անդրադարձավ նաև հանրապետությունում ֆիզիկոսների պատրաստման խնդրին։

Գիտությունների ազգային ակադեմիայի ֆիզիկայի կիրառական ինստիտուտի տնօրեն Վահան Քոչարյանը ներկայացրեց ինստիտուտի գործունեության ուղղությունները, ուսումնասիրման ոլորտները՝ մասնավորապես հայտնելով, որ տպավորությունն այն է, որ աղջիկներն ավելի շատ են հետաքրքրված գիտությամբ։

Եղան նաև այլ զեկուցումներ: Միջոցառմանը մասնակցում էին Կապանի դպրոցների աշակերտներ։

Վահրամ Օրբելյան

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40