Հանդիսավոր նիստ եւ պարգեւատրումներ

19.08.2023 16:45
2088

«Կապան, քեզանում են մեր բոլոր ակունքները» կարգախոսով՝ մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում տեղի ունեցավ տոնական հանդիսավոր նիստ, որի ընթացքում կապանցիներին շնորհավորեցին Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ տեր Մակար վարդապետ Հակոբյանը, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, մանկավարժ Լեւոն Մարգարյանը։ Ներկայացվեց Ստեփանակերտի քաղաքապետի շնորհավորական ուղերձը։

Կապան քաղաքի օրվա կապակցությամբ ավանդույթի համաձայն Գևորգ Փարսյանի կողմից պատվոգրերի, շնորհակալագրերի և ՀՀ Կենտրոնական բանկի կողմից թողարկված հուշադրամների արժանացան համայնքի զարգացման տարբեր ոլորտներում իրենց ավանդը ներդրած մի շարք կապանցի երաշխտավորներ։

Համայնքի ղեկավարի որոշմամբ՝ Կապան համայնքի բարձրագույն՝ «Կապան» մեդալով է պարգևատրվել վաստակաշատ մանկավարժ Ռոման Ստեփանյանը։

Պաշտոնական մասից հետո ներկաները վայելեցին տոնական համերգ՝ մշակույթի կենտրոնի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի, երգիչ-երգչուհիների, Կապանի կանանց երգչախմբի մասնակցությամբ։

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12