Հանդիսավոր ընդունելություն ԱՄՆ Սենատում՝ Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ

26.06.2018 14:36
1249

Միացյալ Նահանգների Սենատում այսօր ուշ երեկոյան կանցկացվի Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված հանդիսավոր ընդունելություն, որին կմասնակցի նաեւ նախագահ Արմեն Սարգսյանը:

Ամերիկահայ կազմակերպությունների նախաձեռնությամբ, Կոնգրեսի ամենահայտնի սրահներից մեկում կբացվի Հայաստանի Առաջին Հանրապետության մասին պատմող ցուցահանդես, որտեղ կներկայացվեն արխիվային լուսանկարներ, փաստաթղթեր, արվեստի նմուշների ու գորգեր:

Հաջորդ օրը Վաշինգտոնի կենտրոնում՝ հայտնի The National Mall զբոսավայրում, կմեկնարկի Սմիթսոնյան ինստիտուտի ամենամյա Folklife փառատոնը, որն այս տարի նվիրված է Հայաստանին ու Կատալոնիային:

Հեղինակավոր այդ փառատոնն անցկացվում է 1967 թվականից եւ ամեն տարի առանձնացնում այն ազգերին ու էթնիկ խմբերին, որ պահպանել ու հիմա էլ հավատարիմ են իրենց ավանդույթներին ու մշակութային ժառանգությանը։

Հայկական կենցաղը, պատմությունն ու ավանդույթները ներկայացնելու համար Հայաստանից ու սփյուռքից Վաշինգտոն են մեկնել շուրջ 170 արհեստագործներ, դիզայներներ, գինեգործներ ու խոհարարներ, որոնց օգնությամբ փառատոնի այցելուները կարող են հայկական ճաշատեսակներ ու գինի համտեսել, սեփական ձեռքերով խաչքար փորագրել ու կարպետ գործել։

Հատուկ այս առիթով Վաշինգտոնի կենտրոնական պուրակում նաեւ թոնիր է տեղադրվելու՝ հայկական լավաշ թխելու համար: «Հայաստանն ընդամենը մի փոքրիկ երկիր է Կովկասում, բայց միաժամանակ՝ համաշխարհային քաղաքակրթության սկզբնաղբյուրներից մեկը՝ Եգիպտոսին, Հունաստանին ու Իտալիային հավասար»,- Սմիթսոնյանի կայքում գրել է Հայաստանում Նահանգների նախկին փոխդեսպան Մայքլ Գֆոլլերը՝ հավելելով. - «Ցանկացած մեկը, հաց թխելիս կամ ուտելիս, գինի ճաշակելիս կամ թորելիս, զարդ կրելիս կամ կոշիկ հագնելիս անտեսանելի թելերով կապվում է Հայաստանի մշակութային ժառանգության հետ, եւ այս առումով, ինչ-որ տեղ բոլորս էլ հայ ենք»:

Ի դեպ, Հայաստանը կովկասյան առաջին երկիրն է, որ մասնակցոմ է այս հեղինակավոր փառատոնին: «Մեր ծրագրի անվանումն է «Հայաստան՝ տուն», եւ մենք ցանկանում ենք, որ այցելուները զգան մշակույթի սերտ կապը հայկական տան, օջախի հետ, տեսնեն՝ որքան կարեւոր է հայի համար հյուրեր ընդունել, զգան հայերի հյուրասիրություն ու մեծահոգությունը»,- «Ամերիկայի Ձայն»-ին ասել է փառատոնի պատասխանատու Հեյլի Բաթվինը:

azatutyun.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40