«Գանձասարը» լուրջ փորձությունների առաջ

26.12.2014 20:00
2252

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 23-րդ առաջնությունը նոյեմբերի վերջին օրը հատեց հասարակածը: Աշուն-գարուն ձեւաչափով անցկացվող առաջնության երկրորդ շրջանը կմեկնարկի 2015թ. մարտի 1-ին: Այժմ առաջնությունում խաղադադար է, եւ եկել է, ինչպես ասում են, քարերը հավաքելու ժամանակը, այն է` ամփոփելու աշնանային մրցաշրջանի արդյունքները:

«Գանձասարը» հաջող սկսեց աշնանային մրցաշրջանը: Մեկնարկային յոթ խաղում թիմը տոնեց չորս հաղթանակ, երկու հանդիպում ավարտվեց ոչ-ոքի եւ ընդամենը մեկ պարտություն գրանցեց իր հաշվին: Բայց հետագա խաղերում մարզական բախտը երես թեքեց «Գանձասարից»: Ինը խաղ անընդմեջ (այդ թվում նաեւ երկու գավաթային) չէր կարողանում հաղթել մրցակցին: Միայն խաղաշրջանի նախավերջին տուրում նվազագույն հաշվով հաղթելով «Արարատին» (1:0) կոտրեց անհաջողության սառույցը: Ինչեւէ, աշնանային շրջանը թիմն ավարտեց առաջնության աղյուսակի չորրորդ տեղում` հինգ հաղթանակ, չորս ոչ- ոքի, վեց պարտություն, գնդակների բացասական տարբերությամբ` 20-25: Տասնհինգ խաղում թիմը վաստակեց 19 միավոր, որ նույնիսկ 50 տոկոսանոց արդյունք չէ: Առաջնության ռմբարկուների շարքում էլ գանձասարցիները հետին տեղերում են:

Արդարությունը ստիպում է ասել, որ մրցափուլի ավարտին շատ էին վնասվածք ստացած ֆուտբոլիստները: Վերջին տուրում «Գանձասար»-«Միկա» (0:0) խաղին բացակայում էին համարյա բոլոր առանցքային ֆուտբոլիստները: Խաղից հետո մամուլի ասուլիսի ժամանակ տողերիս հեղինակը հարցրեց «Գանձասարի» գլխավոր մարզիչ Սերգեյ Պուչկովին (լուսանկարում), թե ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կլինե՞ն նոր ձեռքբերումներ: Հարցին գլխավոր մարզիչը դրական պատասխան տվեց` հայտնելով, որ իրենք բաժանվելու են մի շարք ֆուլբոլիստներից եւ հրավիրելու նորերին, որ «Գանձասարը» պիտի ունենա 18-20 հավասար հնարավորություններով ֆուտբոլիստ: Այսինքն` փոխարինողների նստարանն ավելի երկար պիտի լինի: Այլապես, ըստ մարզչի, պահեստայինների նստարանին տեղ են զբաղեցնում երկրորդ թիմի` սակավ փորձ ունեցող ֆուտբոլիստները: Բացի դրանից, նոր ֆուտբոլիստների ներգրավման շնորհիվ մրցակցությունը խաղային դիրքերում ավելի մեծ կլինի: Տպավորությունն այնպիսին էր, որ Պուչկովը կգլխավորի թիմը հետագայում եւս…

Բայց, ինչպես ասում են, ուրբաթն ավելի շուտ եկավ, քան շաբաթը: Անմիջապես կտրուկ փոփոխություններ եղան թիմում: Պաշտոնանկ եղավ ոչ միայն թիմի ուկրաինացի գլխավոր մարզիչը, այլեւ հեռացան թիմում խաղացող ուկրաինացի վեց ֆուտբոլիստից չորսը` Անտոն Մոնախովը, Բորիս Օռլովսկին, Ալեքսեյ Պինչուկը, Արտյոմ Պրոշենկոն: Երբ Սերգեյ Պուչկովին հրավիրեցին «Գանձասարը» գլխավորելու, պայմանավորվածություն կար, եթե թիմն առաջնության աշնանային փուլը չավարտի առաջին եռյակում, ապա նրա հետ չի շարունակվի համագործակցությունը, ինչը եւ տեղի ունեցավ: Ուկրաինացի խաղացողներից (ի դեպ` գարնանային մրցաշրջանում «Գանձասարի» լեգեոներների հիմնական մասն ուկրաինացի ֆուտբոլիստներ էին) թիմում մնացել են Վասիլի Պալագնյուկն ու Մարատ Դաուդովը:

Հիմա «Գանձասար» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը պիտի մտածի ոչ միայն նոր խաղացողներ ձեռք բերելու մասին, այլեւ լրացնելու գլխավոր մարզչի թափուր տեղը: Առաջին պլանին է նաեւ մրցաշրջանի դադարի այս փուլում ուսումնամարզական հավաքի անցկացումը: Այնպես որ ձմռան շրջանում «Գանձասարը» լուրջ փորձությունների առջեւ է: Ուշագրավ է, որ երիտասարդ խաղացողներով համալրված «Գանձասար»-2-ը եւս հանգրվանեց առաջնության աղյուսակի չորրորդ հորիզոնականում:

Առաջնությունը կվերսկսվի 2015 թվականի մարտի 1-ին, իսկ սեփական հարկի տակ կապանյան ակումբը գարնանային անդրանիկ պաշտոնական հանդիպումը կանցկացնի մարտի 7-ին` հյուրընկալելով առաջնության առաջատար Երեւանի «Ուլիսին»:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08