Կառավարությունը Մեղրի համայնքին գույք է նվիրաբերել

18.06.2015 03:10
2337

ՀՀ կառավարությունը ս.թ. հունիսի 18-ի նիստում ընդունել է որոշում Մեղրի համայնքին գույք նվիրաբերելու մասին: Որոշման մեջ մասնավորապես նշվում է՝

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Մ. Օհանջանյան 92/1 հասցեում գտնվող 461.1 քառ.մետր ընդհանուր մակերեսով «Մեղրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ինֆեկցիոն մասնաշենքը եւ դրա օգտագործման ու սպասարկման համար առանձնացված հողամասը (այսուհետ` գույք-1) հետ վերցնել եւ անհատույց, սեփականության իրավունքով նվիրաբերել Մեղրի քաղաքային համայնքին:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Մեղրու բժշկական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող եւ չշահագործվող նախկին շենքը եւ դրա օգտագործման ու սպասարկման համար առանձնացված հողամասը (այսուհետ` գույք-2) անհատույց, սեփականության իրավունքով նվիրաբերել Մեղրի քաղաքային համայնքին՝ գույք-1 եւ գույք-2 որպես բնակելի շենք վերակառուցելու եւ 2015 թվականի հունիսի 13-ին Մեղրի քաղաքային համայնքի Զորավար Անդրանիկ փողոցի թիվ 7 բնակելի շենքում բռնկված հրդեհի պատճառով տուժած ընտանիքներին եւ Մեղրու քաղաքապետարանում հաշվառված եւ բնակարանի կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին սեփականության իրավունքով, անհատույց տրամադրելու պայմանով:

3.  Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի եւ Մեղրի քաղաքային համայնքի ղեկավարի հետ համատեղ մեկամսյա ժամկետում՝ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին եւ 2-րդ կետում նշված գույք-1-ի եւ գույք-2-ի զբաղեցրած, ինչպես նաեւ դրա օգտագործման եւ սպասարկման համար անհրաժեշտ հողամասի սահմանների ճշտումը եւ համապատասխան փաստաթղթերի ձեւակերպումը,

2) «Մեղրու բժշկական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրենի հետ համատեղ մեկամսյա ժամկետում ապահովել ընկերության գույքի կազմից սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի առանձնացման եւ «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածով սահմանված կարգով «Մեղրու բժշկական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման գործընթացը, գույքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը վճարել «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ կետով սահմանված կարգով:

3) սույն որոշման 3-րդ կետի 1) եւ 2) ենթակետերում նշված աշխատանքների ավարտից հետո Մեղրի քաղաքային համայնքի ղեկավարի հետ համատեղ երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին եւ 2-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման, նվիրաբերության պայմանագրի կնքման աշխատանքների կատարումը՝ դրանում նախատեսելով, որ նվիրաբերության պայմանագրի կնքման եւ գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքները ենթակա են իրականացման Մեղրի քաղաքային համայնքի միջոցների հաշվին:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40