Հանրապետության բոլոր մարզկենտրոններում անշարժ գույքը թանկացել է

14.11.2022 20:18
2652

 Այս տարվա երրորդ եռամսյակում՝ հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին բոլոր մարզկենտրոններում անշարժ գույքի գները բարձրացել են։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Կադաստրի կոմիտեի հրապարակած ցուցանիշներից։

Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակ քաղաքում 1 քառակուսի մետր մակերեսի հաշվարկով անշարժ գույքի գները միջինում բարձրացել են 19․4%-ով․եթե 2021-ի երրորդ եռամսյակում գները 142400 դրամ էին, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝170 հազար դրամ։ Արարատի մարզկենտրոն Արտաշատում բարձրացումը 16․2%-ով է․ 141100-ից գները դարձել են 167500 դրամ։ Արմավիրի մարզկենտրոն Վաղարշապատում բարձրացումը 31․1% է, գները 170200-ից վերածվել են 223300 դրամի։ Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում անշարժ գույքի միջին շուկայական գները 54700-ից դարձել են 72500․ աճը՝ 32․5%: Լոռու մարզկենտրոն Վանաձորում անշարժ գույքի միջին գները աճել են 28․7%-ով․ 93100–ից դարձել են 119800։ Կոտայքի մարզկենտրոն Հրազդանում 75100-ից գները դարձել են 97200, աճը՝ 29․4%: Շիրակի մարզկենտրոն Գյումրիում 112900-ից 144200 դրամ է դարձել անշարժ գույքի 1 քառակուսի մետր մակերեսը, աճը՝ 27․7%: Սյունիքի մարզկենտրոն Կապանում աճը կազմել է 20․4%, միջին շուկայական գները 113800-ից դարձել են 137050 դրամ։ Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձորում աճը 13% է կազմել․ գները 116350-ից դարձել են 131500 դրամ։ Տավուշի մարզկենտրոն Իջևանում գներն աճել են 17․6%-ով՝ 125 հազարից դառնալով 147 հազար դրամ։

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12