Հանրապետության տոնի առիթով ՀՀԿ-ն ուխտագնացություն է կատարել Սպիտակավոր Սբ. Աստվածածին վանական համալիր

28.05.2019 22:04
1114

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հանրապետության տոնի առիթով ՀՀԿ-ն ուխտագնացություն է կատարել Սպիտակավոր Սբ. Աստվածածին վանական համալիր

Հանրապետության տոնի առթիվ ՀՀ 3-րդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ անդամների, այդ թվում` կուսակցության բազմաթիվ նորագիր երիտասարդների հետ ուխտագնացություն է կատարել Սպիտակավոր Սուրբ Աստվածածին վանական համալիր, որի տարածքում են գտնվում պետական, ռազմական, հասարակական և քաղաքական գործիչ, Լեռնահայաստանի սպարապետ Գարեգին Նժդեհի մասունքները: Դրանք 1987թ. Վլադիմիրքաղաքի գերեզմանատնից գաղտնի տեղափոխվել են Հայաստան և ամփոփվել Սպիտակավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում, որտեղ կանգնեցվել է շիրմաքար-խաչքար՝ որպես Նժդեհի խնկելի հիշատակը հավերժացնող խորհրդանիշ:

Ուխտագնացության մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել մեծ հայորդու հիշատակին` ծաղկեպսակներ և ծաղիկներ դրել նրա շիրմաքար-խաչքարին, մոմ վառել Սպիտակավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում և օրվա խորհրդին հաղորդակից աղոթել ինչպես 1918 թվականի մայիսյան հերոսամարտերի ժամանակ բացառիկ միասնականությամբ և կազմակերպվածությամբ, ազգային գիտակցության և պատմական պատասխանատվության բարձր մակարդակով մեր պատմական հայրենիքի վերջին հողակտորը և մեր ժողովրդին անձնվիրաբար փրկած հերոս հայորդիների հոգիների հանգստության, այնպես էլ Հայաստանի անկախ Հանրապետության և Արցախի պաշտպանության համար զոհված հայրենանվեր հերոսների համար:

Հանրապետականներն իրենց ուխտագնացության հիմքում դրել են Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի համար աշխարհաքաղաքական և ներքաղաքական այս դժվարին ժամանակահատվածում ազգային, պետական շահերի շուրջ համախմբվածության, միասնականության, բոլոր տարաձայնություններն այդ շահերին ստորադասելու և մայիսյան ու արցախյան հերոսամարտերի ձեռքբերումները սրբորեն պահպանելու, ամենօրյա համատեղ ջանքերով ամրապնդելու գաղափարը»:

168.am

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12