Հանրապետությունում ճանաչված մի խումբ մտավորականների այցելությունը Գորիս

09.06.2025 16:57
1146

Արմատներով գորիսեցի, Ռուսաստանի Դաշնության ԳԱ ակադեմիկոս Մարտիկ Գասպարյանի հրավերով եւ առաջնորդությամբ սթ հունիսի 6- ին Սյունյաց աշխարհի Գորիս քաղաք էին այցելել Երեւանի տարբերեր բուհերի, ՀՀ ԳԱԱ ներկայացուցիչներ՝ գիտնականներ, դասախոսներ, մշակույթի գործիչներ՝ հանդիպելու Գորիսի մտավորականության հետ։

Նախ ներկայացնենք պատկառելի պատվիրակության անդամներին։

Գասպարյան Մարտիկ Յուրիկի - ՌԳԱ գիտական ​​խորհրդի անդամ, ՌԲԳԱ նախագահության անդամ, Էկոնոմետրիկայի, որակաչափության և ծախսերի որոշման հիմնախնդիրների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Սորբոնի և Օքսֆորդի համալսարանների հրավիրյալ պրոֆեսոր, 2020 - 2022 թթ. տնտեսագիտության գծով Նոբելյան մրցանակի հավակնորդ:

Սուվարյան Յուրի Միքայելի - հայ տնտեսագետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամ, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար։

Մելիքյան Գուրգեն Վրեժի – հայ արևելագիտության մագիստրոս (բանասեր-իրանագետ), Բնական գիտությունների Հայկական և Ռուսական ակադեմիաների, Կանադայի «Միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի»  ակադեմիկոս, բանասիրական գիտությունների դոկտոր, Երևանի պետական ​​համալսարանի վաստակավոր պրոֆեսոր, «EcoWorld» միջազգային էկոլոգիայի մրցանակի առաջին աստիճանի դափնեկիր «Կենսաբազմազանության և բնական լանդշաֆտների պահպանում» անվանակարգում՝ ձեր ապրած հողին օգնելու ավանդույթների ձևավորման գործում ունեցած մեծ ավանդի համար, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ։

Մուրադյան Սամվել Պարգևի – գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երևանի պետական ​​համալսարանի հայ գրականության ամբիոնի վարիչ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության անդամ։

Խաչատրյան Վարդան Վահանի - աստվածաբան, Երևանի պետական ​​համալսարանի կրոնի պատմության և տեսության ամբիոնի դասախոս, պատմաբան, Բնական գիտությունների Հայկական (ARMAEN) և Ռուսական (RAEN) ակադեմիաների  թղթակից անդամ, Հայաստանի խորհրդարանի 4-րդ գումարման (2007-2011) պատգամավոր:

Ղարագյոզյան Արթուր Արամայիսի – ՀՀ ԳԱԱ «Գիտության հանրահռչակման և զարգացման ծրագրեր»-ի բաժնի խմբագիր, «Հայաստանի Հանրապետություն» թերթի  գլխավոր խմբագիր (2019-2023թթ),  «Հայ Փաստ» վավերագրական կինոընկերության հիմնադիր, «Քաղաքակրթությունների խաչմերուկ» հ/կ նախագահ։

Բանուչյան Անահիտ Ռուբիկի – աստվածաբան, «Միջազգային հարաբերություններ» հանդեսի գլխավոր խմբագիր։

Գևորգյան Աշոտ Սերյոժայի – ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր, Հայքի ԳԱ  գլխ. գիտքարտուղար, Ա.Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, Կ.Ի. Մետաքսյանի (Շչոլկինի) անվան հայոց տեխնոլոգիական սիլիկոնային հովիտ նախագծի ղեկավար։

Մուրադյան Նորայր Գրիգորի - հասարակական գործիչ,  «Խաչքար» հրատարակչության կազմկոմիտեի նախագահ, 1988 թվականին ղեկավարել է Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման շտաբը, հետագայում ընտրվել է ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր, ներկայացրել և պաշտպանել է Հայաստանի շահերը, ղեկավարում է «Սպիտակի հուշահամալիր» հասարակական կազմակերպությունը, հայկական կողմից վերահսկում է նախագիծը, ստեղծում է Շ. Ազնավուրի նախաձեռնած  Երկրաշարժների Համաշխարհային թանգարանը, տնտեսագիտության դոկտոր, ARMAEN և RAEN  անդամ։

Հարությունյան Արմեն (Լոռենց) Սերյոժայի - Հայաստանի նկարիչների միության անդամ, ARMAEN և RAEN ակադեմիաների «Դիզայն և ճարտարապետություն» բաժանմունքի ակադեմիկոս, մանկավարժական գիտությունների դոկտոր,  Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի սկզբնական և հատուկ կրթության ֆակուլտետի փոխդեկան, Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի և «Հայբուսակ» համալսարանի դոցենտ, Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի կիրառական մանկավարժության և հոգեբանության ֆակուլտետի դեկան, Եղեգնաձորի «Գիտելիք» համալսարանի կերպարվեստի ամբիոնի վարիչ։

Շմավոնյան Շմավոն Ռաֆիկի -  ՀՀ վաստակավոր նկարիչ։ Շմավոն Շմավոնյան նկարչի, նրբագեղ արվեստագետի ու գեղագետի համբավը թևածում է աշխարհով մեկ, իսկ նրա կտավները հանգրվանել են ոչ միայն հայտնի պատկերասրահներում ու հեղինակավոր հավաքածուներում, ԱՄՆ Կապիտոլիումում, Կալիֆորնիայի նահանգապետարանում, այլև հանրահայտ բուժհաստատություններ պարբերաբար ցանկություն են հայտնում իրենց դարմանատներում ունենալու նաեւ Շմավոնի ամոքիչ կտավներից, որոնք իրենց բարեբեր ներգործությամբ գուցե ավելի են կարևորվում, քան հաբերն ու ներարկումները:

Գորիսում պատվիրակությանը միացավ նաեւ  Սամվել Լազրի Ալեքսանյանը - «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիրը։

Գուրգեն Մելիքյանի՝ «Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին» հիմնադրամը  գորիսեցիներին նվիրաբերեց վերջին տարիներին հիմնադրամի միջոցներով հրատարակված բազմաթիվ գրքեր, հայագիտական, պատմագիտական, գեղարվեստական եւ կենսագրական գրականություն, ամեն գրքից՝ երեքական օրինակ, որպեսզի լիարժեքորեն օգտվեն եւ գրադարանները, եւ՛ մշակույթի կենտրոնը։

Գուրգեն Մելիքյանն Ակսել Բակունցի տուն-թանգարանին խոստացավ նաեւ հրատարակել «Միրհավը» պատմվածքի ֆրանսերեն տարբերակը՝ թանգարանի կողմից էջադրված գրքույկը ներկայացնելու պարագայում։

Գուսան Աշոտի ստեղծագործական կյանքի մասին դասախոսությամբ հանդես եկավ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Հայ գրականության ամբիոնի պատվավոր վարիչ Սամվել Մուրադյանը, հեռավար կարգով մասնակցում էր նաև ՌԴ Յարոսլավլի երկօրյա, ութնամյա հայկական դպրոցի տնօրեն Վիտալի Բագրատի Առուստամյանը։

Խոսք ասացին նաեւ աստվածաբան, Երևանի պետական ​​համալսարանի կրոնի պատմության և տեսության ամբիոնի դասախոս, պատմաբան Վարդան Խաչատրյանը, ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր Աշոտ Գևորգյանը, ՌԴ ԳԱ ակադեմիկոս Մարտիկ Գասպարյանը, «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանը։

Հայաստանի նկարիչների միության անդամ, մանկավարժական գիտությունների դոկտոր,  Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի սկզբնական և հատուկ կրթության ֆակուլտետի փոխդեկան  Արմեն Հարությունյանը (Լոռենց) Գորիսի համայնքապետարանին նվիրեց իր՝ գորիսյան բնապատկերով կտավը, որը սիրով ընդունեցին համայնքապետարանի ներկայացուցիչները, ովքեր հենց սկզբից ներկա էին հանդիպմանը։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց նման հանդիպումները դարձնել պարբերական, կազմակերպել թեմատիկ գիտաժողովներ, աշխատաժողովներ, համաժողովներ։

«Հայ Փաստ» վավերագրական կինոընկերության հիմնադիր, «Քաղաքակրթությունների խաչմերուկ» հ/կ նախագահ Արթուր Ղարագյոզյանն առաջարկեց ամռանը կազմակերպել սփյուռքի հայ համայնքի ներկայացուցիչների այց–համաժողով Սյունիքում՝ «Սյունիքի հիմնախնդիրները համայն հայության խնդիրներն են» թեմայով։

Արթուր Ղարագյոզյան

Լուսանկարները՝ Մարիամ Լազարյանի
 

 

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադիայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24