«Հանրապետությունը» դիմել է ԿԸՀ. պահանջում է կասեցնել «Ուժեղ Հայաստանի» գրանցումը

05.06.2026 19:06
324

«Հանրապետություն» կուսակցությունը դիմել է ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրանցումը։ Sputnik Արմենիան Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացավ, որ դիմումն արդեն ներկայացրել են հանձնաժողովին։

Երեկ բանավեճի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հորդորեց արևմտամետ ուժերին դիմել ԿԸՀ։ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը պատասխանեց, որ ԿԸՀ կդիմի «Ուժեղ Հայաստան» և « Հայաստան» դաշինքների գրանցումը չեղարկելու համար։

Կուսակցության ներկայացուցիչ Գրիգոր Առաքելյանը ԿԸՀ–ի մոտ լրագրողներից հետ զրույցում վստահեցրեց, որ իրենց դիմումը հիմքեր ունի։

«Առաջին կետով պահանջում ենք անվավեր ճանաչել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը գրանցելու մասին որոշումը։ Եթե այնուամենայնիվ ԿԸՀ–ն գտնի, որ իր սեփական որոշմամբ այդ գրանցումը անվավեր ճանաչելու հիմքերը բավարար չեն, ապա պահանջում ենք, որ ԿԸՀ–ն օգտվի ԸՕ իր իրավունքներից ու նման պահանջով դիմի ՀՀ վարչական դատարան»,– ասաց Առաքելյանը։

Բուն հիմքերի մասին լրագրողները մի քանի անգամ հետաքրքրվեցին, ի վերջո Առաքելյանը հայտարարեց, թե «Ուժեղ Հայաստանն» արտաքին ուժերի ազդեցությամբ է գործում, խնդիր կա նաև ֆինանսական թափանցիկության հետ։

«Կա արտասահմանում գտնվող ՀՀ քաղաքացիների վրա ճնշում»,– նշեց Առաքելյանը` հավելելով, որ ԿԸՀ–ն դիմումի պատասխանը պետք է հրապարակի մինչև ընտրության օրը։

Սոցհարցումների համաձայն՝ Կարապետյանի դաշինքը առաջատար ընդդիմադիր քաղաքական ուժերից մեկն է։ Իշխանությունները և նրանց հավատարիմ քաղաքական ուժերը մեղադրում են Կարապետյանին (տնային կալանքի տակ է «փողերի լվացման» և «իշխանափոխության կոչերի» մասին գործերով) «գործակալական գործունեության» մեջ, իսկ նրա բազմաթիվ համախոհներ անցնում են ենթադրյալ ընտրակաշառքի հետ կապված քրգործերով։

Դեռ նախընտրական քարոզարշավի մեկնարկից առաջ Հայաստանում մի շարք վերլուծաբաններ զգուշացնում էին Երևանի կողմից այսպես կոչված մոլդովական սցենարի հնարավոր կիրառման մասին։ Մոլդովայում նախորդ տարի կայացած ընտրություններում գործող իշխանությունը, Եվրամիության դրդմամբ, փաստացի թույլ չտվեց, որ ընտրություններին մասնակցի հիմնական հակառակորդը՝ գործարար Իլան Շորի «Հաղթանակ» դաշինքը։ Բրյուսելը հսկայական ֆինանսական, տեղեկատվական և փորձագիտական ​​աջակցություն ցուցաբերեց Մոլդովայի իշխանություններին (ինչպես հիմա անում է Հայաստանի դեպքում)։

ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57

Կապանում մեկնարկել է դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

11.09.2026 14:13

Գիրք Հին Գորիսի՝ Վերիշենի մասին

11.09.2026 11:11