Հանուն մաքուր եւ առողջ կենցաղի

31.01.2017 14:18
2405

Գորիսի Գ. Աշոտի անունը կրող մշակույթի տանը հավաքվածները հրավիրված էին մասնակցելու «Մաքուր դաշինք» ծրագրի հերթական բաղադրիչի քննարկմանը: Այն ֆինանսավորվում է Եվրամիության կողմից եւ նպատակ ունի աջակցելու Սյունիքի մարզի բազմաբնակավայր Գորիս եւ Գորայք համայնքների ութ բնակավայրերին` հիմնելու եւ բարելավելու աղբահանության համայնքային ծառայությունը:

Որ, իրոք, այսօր ամենուր համայնքների առջեւ ծառացած խնդիրներից իրենից առաջնահերթություն է ներկայացնում աղբահանության ճիշտ կազմակերպումը, դա անվիճելի իրողություն է: Աղբահանության ճիշտ կազմակերպում. նշանակում է, որ համայնքն ապրում է մաքուր, առողջ կենցաղով, մարդկանց մեջ ձեւավորվել է աղբը դրա համար նախատեսված վայրում թափելու մշակույթ, համայնքի բնակիչները պատասխանատվություն են կրում իրենց բնակավայրերում սանիտարահիգիենիկ պայմանների ստեղծմանը նպաստելը, կան աղբամաններ, աղբատար մեքենաներ, աղբահանությունը կատարվում է ժամանակին: Իսկ դրա համար անհրաժեշտ է նաեւ բարձրացնել մարդկանց իրազեկությունը, որն էլ իր հերթին կնպաստի մարդկանց գիտակցության վրա, եւ նրանք կենցաղային աղբը կթափեն աղբամանների մեջ:

Քննարկման մասնակիցներից Գորիս համայնքի ղեկավար Վաչագան Ադունցը, Գորիսի համայնքների միության նախագահ Գրիշա Հարությունյանը, Վերիշեն, Քարահունջ, Ակներ բնակավայրերի լիազոր ներկայացուցիչներ Արարատ Օրդյանը, Լուսինե Ավետյանը, Սպարտակ Մինասյանը, ուրիշներ, առաջարկում էին տարբեր մոդելներ` աղբահանության նորմալ ընթացք ապահովելու ուղղությամբ: Ինչ մոդել ընտրել, որ այն լինի արդյունավետ, որ այլեւս փողոցներում, թաղամասերում, գետում, ձորերում աղբի «հանքավայրեր» չլինեն: Առաջարկվող բոլոր մոտեցումները հետաքրքիր էին եւ գործ դառնող: Առաջարկվում էր նաեւ ըստ ժամանակացույցի կազմակերպել աղբահանությունը, որի պարագայում կլինի ֆիքսված ժամ, եւ տնատիրություններն աղբը կլցնեն աղբատար մեքենաները: Իսկ եթե բնակիչն այդ ժամին աշխատանքի է, ինչ անել նման դեպքում:  Սեփական տների մոտ աղբամանների տեղադրումը եւս խնդիրներ է առաջացնում. ոչ ոք չի համաձայնում իր տան մոտ աղբաման տեղադրել: Բազմաբնակարան շենքերի մոտ աղբամանների տեղադրումն էլ իր խնդիրն ունի. կատուները, շները մտնում են աղբամանների մեջ` կեր գտնելու համար աղբը ցաք ու ցրիվ տալիս, հաճախ էլ բնակիչներն աղբի տոպրակը հեռվից նետում են աղբարկղ` իրենց ռմբարկու ֆուտբոլիստի տեղ դրած եւ, խնդրեմ, արդյունքը. աղբի տոպրակը հայտնվում է այլ տեղում: Դրա համար էլ քամոտ օրերին թաղամասերում տոպրակների «շուրջպար» է սկսվում:

Կոնկրետ ոչ մի մոդելի վրա կանգ չառան քննարկման մասնակիցները: Բոլոր առաջարկություններն իրենցից հետաքրքրություն ներկայացնելուց բացի ունեին թերի եւ դրական կողմեր: Առաջիկայում բոլոր առաջարկությունները վերջնական տեսքի կբերվեն եւ համայնքներում աղբահանության կազմակեպումը բարելավելու համար տվյալ համայնքին բնորոշ լուծումներ կտրվեն:

Բացի դրանից՝ «Մաքուր դաշինք» ծրագրի շրջանակներում  Գորիս եւ Սիսիան համայնքները կստանան մեկական աղբատար մեքենա, աղբարկղներ, կցանկապատվեն նշված համայնքների գլխավոր աղբավայրերը:

ԱԼՎԱՐԴ ՄԵՍՐՈՊՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40