ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ղեկավարած առաքելությունը ժամանել է Հայաստան

20.09.2022 20:14
1105

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի որոշման համաձայն՝ սեպտեմբերի 20-ին Հայաստան է ժամանել Կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի ղեկավարած պատվիրակությունը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀԱՊԿ լրատվական ծառայությունից, առաքելության կազմում են ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչ կազմակերպության աշխատակիցներ:

«Առաքելության վրա դրված են խնդիրներ՝ կապված ստեղծված իրավիճակի գնահատման, ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին տարածաշրջանում իրավիճակի մասին մանրակրկիտ զեկույցի պատրաստման ու Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առանձին շրջաններում առաջացած լարվածության ապաէսկալացման համար առաջարկությունների մշակման հետ: Առաքելության աշխատանքի ընթացքում պլանավորված են սահմանամերձ շրջաններում ընթացիկ իրավիճակի ուսումնասիրման ու մոնիթորինգի հետ կապված միջոցառումներ, ինչպես նաև հանդիպումների անցկացում Հայաստանի Հանրապետության բարձրագույն քաղաքական ու ռազմական ղեկավարության հետ»,- ասված է ՀԱՊԿ մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Ավելի վաղ, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի որոշման համաձայն, 2022-ի սեպտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետություն էր ժամանել ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ դիտորդական առաքելության առաջատար խումբը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40